06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սպասում է Ծառուկյանին. Հրապարակ

Երեկ Գագիկ Ծառուկյանը մեկնել է Պրա­հա՝ ՀԱՕԿ գործերով, մասնակցելու ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի հա­մաժողովին: Թերթի աղբյուրների տեղեկացմամբ՝ դրանից առաջ նա հեռախոսազրույց է ունե­ցել ՊԵԿ ղեկավար Վարդան Հարությունյանի հետ՝ կապված «Առինջ մոլում» տեղի ունեցած «զարգացումների» հետ: Հիշեցնենք՝ հարկա­յին տեսուչների կողմից փաստաթղթավորված հաշվապահության պահանջը «Առինջ մոլում» շատ կոշտ հակադարձման է արժանացել, ան­գամ Ազգային ժողովի մոտ ակցիա է կազմա­կերպվել, ինչն էլ հանգեցրել է Ծառուկյան-ՊԵԿ հակասությունների:

Թերթի աղբյուրների տեղեկացմամբ՝ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը հանգել են ընդհանուր եզրակացու­թյան, բայց րքչ վերջնական: «Երբ Վարդան Հա­րությունյանը խորհրդարանում ՊԵԿ բյուջեն էր ներկայացնում, «Առինջ մոլի» աշխատակիցները նրա հրաժարականն էին պահանջում դրսում: Վ. Հարությունյանն ասաց, որ Ծառուկյանն իր ընկերն է, սակայն ստուգումներն ու պահանջները պետք է ուժի մեջ մնան»,- ասաց ԲՀԿ աղբյուրը՝ հավելելով, որ այս պահին թայմ- աուտ Է. «Սպասում են Ծառուկյանը վերադառ­նա»: Իսկ վերադարձը կլինի նոյեմբերի 8-ին:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ