18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ի՞նչ է մահը …

Ի՞նչ է կյանքը, եթե ոչ պատրաստություն ժամանակավոր մահվան:
Ի՞նչ է մահը, եթե ոչ պատրաստություն հավիտենական կյանքի:
Ի՞նչ է աղոթքը, եթե ոչ երկխոսություն Աստծո հետ:
Ի՞նչ է պահքը, եթե ոչ անվճար բժշկություն հոգու և մարմնի:
Ի՞նչ է ապաշխարությունը, եթե ոչ հոգու խնամք և պաշտպանություն:
Ի՞նչ է Պատարագը, եթե ոչ երկու ժամ Աստծո ներկայության մեջ գտնվել:
Ի՞նչ է Սուրբ Հաղորդությունը, եթե ոչ քավություն և թողություն մեր մեղքերին:
Ի՞նչ է խաչակնքումը, եթե ոչ կարճ աղոթք չարի դեմ:
Ի՞նչ է տառապանքը, եթե ոչ կոփում, հոգևոր մարզանք առանց տրտունջի:
Ի՞նչ է Աստծուն միանալը, եթե ոչ ծնողի գրկում ապահով ապրելը:

Մարդու մեջ գտիր առաքինություններ, ոչ թե փնտրիր թերություններ, որպեսզի մեղադրելով նրան ինքդ էլ չընկնես մեղքի մեջ: Կենտրոնացիր նրա առաքինության վրա, և գտիր նրա թերության պատճառը: Քո հոգևոր աճը կնկատվի այն ժամանակ, երբ դու ըմբռնումով կմոտենաս մարդու այն սխալին, որը դու արդեն չես անում:Բոլորս ենք մեղավորներ, ուղղակի Աստված Իր Ողորմությամբ ամենքին իր ժամանակին է կանչում դարձի: Փառք Աստծուն Իր համբերության համար, որը մեզ տանում է ապաշխարության:

Ծովիկ Դավթյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ