19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Արցախյան հերոսամարտի մասնակից Վարդան Պապիկյանի հիշատակը հավերժացնող խաչքարի բացման արարողությանը

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Արցախյան հերոսամարտի մասնակից Վարդան Պապիկյանի հիշատակը հավերժացնող խաչքարի բացման արարողությանը: Խաչքարի բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և Վարդան Պապիկյանի քրոջը՝ Հայկուհի Պապիկյանին: Հայ Առաքելական եկեղեցու սպասավորները տեղում կատարել են խաչքարի օրհնության կարգ:

Արաբկիր վարչական շրջանի Արամ Խաչատրյան փողոցի գողտրիկ անկյունում բացված խաչքարը, բանախոսների հավաստմամբ, յուրօրինակ պատգամ կլինի բոլոր այն հայորդիների համար, ովքեր անձնվիրաբար կծառայեն ու անառիկ կպահեն հայրենիքի սահմանները: Վարդան Պապիկյանի քույրն էլ՝ Հայկուհի Պապիկյանը, նկատել է, որ խաչքարի տեղադրումն իրենց ընտանիքի համար Երասխավանի մարտի ժամանակ անհայտ կորած իր եղբոր յուրօրինակ վերադարձի խորհուրդ և նշանակություն ունի, ինչի համար իր երախտագիտությունն է հայտնել  նախաձեռնության հեղինակներին և այն կյանքի կոչողներին: 

Հարկ է նշել, որ քաջարի հայորդին Արցախյան ազատամարտի ամենաերիտասարդ մասնակիցներից մեկն է եղել, ով 1990 թվականի հունվարի 18-ին «Անկախության բանակի» շարքերում մասնակցել է Երասխավանի մարտերին, որի ժամանակ էլ անհայտ կորել է:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ