28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնին ընդառաջ վարչապետն այցելել է հիմնադրամի գրասենյակ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գրասենյակ՝ ծանոթացել կառույցի 25-ամյա գործունեությանը և ծրագրերին: Ամենամյա հեռուստամարաթոնին ընդառաջ կառավարության ղեկավարը հիմնադրամին է փոխանցել իր մեկ տարվա աշխատավարձը:

Շրջայցի ընթացքում վարչապետ Կարապետյանը ծանոթացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ստորաբաժանումների գործունեության պայմաններին և կատարվող աշխատանքներին: Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը նշել է, որ 25 տարվա ընթացքում Հայաստանում և Արցախում շուրջ 500.000 շահառուի համար իրականացվել է ավելի քան 50. 000 ծրագիր՝ 330 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով, իսկ նվիրատուների թիվն ամբողջ աշխարհում հասնում է 700.000-ի: Նա մանրամասներ է ներկայացրել հիմնադրամի ընթացիկ ծրագրերի և ամենամյա դրամահավաքի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնն այս տարի տեղի  է ունենալու նոյեմբերի 23-ին. հանգանակություններն ուղղվելու են Արցախի ոռոգման համակարգի կառուցմանը և արևային էներգիայի կիրառման հնարավորությունների ստեղծմանը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ