14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Նախագահականն անցնում է խնայողության

Հաջորդ տարվա բյուջեով ՀՀ նախագահի աշխատակազմին կտրամադրվի 2 մլրդ 445 մլն դրամ: Այս մասին այսօր 2018 թվականի բյուջեի նախագծի քննարկմանը հայտնեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանը։

Նա հավելեց, որ այս գումարների մեջ մեծ տեսակարար կշիռ ունեն աշխատակազմի պահպանման համար օգտագործման ենթակա միջոցները ՝ 2 մլրդ 395 մլն դրամը։ «Նախագահի ինստիտուտի փոփոխությունների գործոնով պայմանավորված՝ այս ցուցանիշը զիջում է 2017 թվականի ցուցանիշին։ Գործընթացը դեռևս շարունակվում է, և մենք արդեն ունենք նոր հայտ նախագահի աշխատակազմից, ըստ որի՝ աշխատակազմի պահպանման համար անհրաժեշտ միջոցները կնվազեն 64 մլնով՝ կազմելով 2 մլրդ 331 մլն դրամ», – նկատեց փոխնախարարը։ 

Այս տարի արդեն երկու անգամ նախագահականի աշխատողների թվաքանակի կրճատումներ են եղել. այսօր խորհրդարանում հայտնեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը՝ ի պատասխան «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցին, թե ինչ է լինելու նախագահականի աշխատակիցների ճակատագիրը 2018 թվականին: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ