30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Խայտառակ իրավիճակ է. իշխանությունը՝ կոտրած տաշտակի առջև

Հայ ազգային կոնգրեսի անդամ, Մարտի 1-ի գործով քաղհալածյալ համարվող Մյասնիկ Մալխասյանը չի կարծում, որ անիմաստ տեղը ընդդիմությունը պիտի ակտիվություն ցուցաբերի, դրա համար անհրաժեշտ է ճիշտ ժամանակ ընտրել: Henaran.am-ի հետ զրույցում նա նշեց, որ այսօր ահագնացող թվերի է հասնում արտագաղթը, ինչն ամենավտանգավոր երևույթն է, մինչդեռ իշխանությունները շարունակում են խոսել 4 միլիոնանոց Հայաստան կառուցելու մասին:

Դիտարկմանը, թե մի՞թե հենց սա հիմք չէ պայքարի ելնելու, մեր զրուցակիցն արձագանքեց. «Իհարկե, նման գործընթացի համար ձեր նշածը նախադրյալ է, բայց նախադրյալներ միշտ կան, ոչ միայն արտագաղթն է: Գործազրկությունն է, աղքատությունն է, ամենատարբեր օրենքներն են, որ ընդունվում են, վարվող քաղաքականությունը: Սակայն մարդիկ իրենք պիտի ցանկանան, որ քաղաքական ուժերն իրենց առաջնորդեն, իսկ ընդդիմադիր զանգվածի մեծ մասը բացակայում է երկրից: Նրանք կամ բանտերում եմ, կամ հեռացել են ուղղակի, շատերն էլ ուղղակի հոգնել են, ոչ ավել, ոչ պակաս, ուղղակի հոգնել են»:

Բացի այդ, արտախորհրդարանական ընդդիմության պասիվության պատճառներից մեկն էլ, ըստ Մալխասյանի, այն է, որ ընդդիմությունը ռեսուրսներ չունի:

Մյասնիկ Մալխասյանը խայտառակ գնահատեց ստեղծված իրավիճակը, երբ այս կիրակի տեղի ունենալիք ՏԻՄ ընտրություններին հիմնականում իշխանության ներկայացուցիչներն են մասնակցում: «Իշխանությունը կանգնեց իր կոտրած տաշտակի առջև»:

Իսկ թե ինչու ընդդիմադիրները չեն մասնակցում ՏԻՄ ընտրություններին.  Մալխասյանն ընդունեց՝ ճիշտ է՝ ընդդիմությանն էլ են քիչ հավատում, ինչը ևս իշխանության ցանկությունն էր:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ