03 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Ապօրինի լքել են. Հայկական Ժամանակ

Այս տարվա սեպտեմբեր ամսվա մեջ մի քանի անգամ մամուլին հայտնի դարձան դեպքեր, որ ՀՀ սահմանն ապօրինի հատել են։ Եղան դեպքեր էլ, որ Հայաստանում ծանր հանցագործությունների մեջ մեղադրվողներն են հատել սահմանը եւ լքել երկիրը։

Հոկտեմբերի 4-ին գրավոր հարցմամբ ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանից հետաքրքրվեցինք, թե քանի նման դեպք է գրանցվել, քանի՞սն են եղել տարածքից սահմանը հատողները եւ այլն։ ԱԱԾ գլխավոր վարչության պետ Ե. Մկրտչյանը թերթի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է, որ այս տարվա հունվարի 1-ից մինչեւ հոկտեմբերի 1-ը ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում քննվող քրեական գործերով ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու թվով 31 դեպք է արձանագրվել։

Այդ դեպքից 24-ը Հայաստանի տարածքից ապօրինի դուրս գալու դեպքերն են, իսկ 7-ը այլերկրներից դեպի Հայաստան մուտքի դեպքերն են։ Վերոհիշյալ 31 դեպքով քրեական հետապնդում է իրականացվել37 անձի նկատմամբ, որոնցից 7-ը չեն հայտնաբերվել (գտնվում են ՀՀ տարածքից դուրս), եւ նրանց նկատմամբ հետախուզում է հայտարարվել։

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ