03 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Ջուրը թանկացնում են. Ժամանակ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի փոխնախագահ ՄիքայելՍողոմոնյանը երեկ Աժ-ում 2018թ. բյուջեի քննարկումների ժամանակ հայտարարեց, որ «Վեոլիա ջուր» ընկերությունը հայտ է ներկայացրել հանձնաժողով ջրի սակագի­նը 14 դրամով թանկացնելու հա­մար։ Հանձնաժողովը այդ հայտը քննարկում է եւ նոյեմբերին որո­շում կկայացնի։

Բայց ամենակարեւորը ջրի թանկացման հիմնավորումն է. ջրօգտագործողները ավելի քիչ ջուր են օգտագործել քան կանխատեսել է ընկերությունը։ Մասնավորապես ընկերությունը կանխատեսել է, որ բնակչությունը պետք է սպառի 123 մլն խմ ջուր, մինչդեռ մենք սպառել ենք 113 մլն խմ՝ այդպիսով ծանր վիճակի մեջ դնելով ընկերությանը։ Նրանք էլ թանկացնում են ջուրը։ Եթե այս թանկացումը դաս չլինի մեր սպառոդներին, եւ նրանք շարունակեն նվազեցնել ջրի սպառումը, ապա ընկերությունը կշարունակի թանկացնել ջուրը՝ այնքան ժամանակ, մինչեւ մենք ծարավից խեդդվենք ու հասկանանք, որ պետք է ընդա­ռաջ գնալ ընկերությանը։

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ