19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Երշիկեղենն ու կաթնամթերքն առաջիկայում կթանկանան

ՀՀ-ում վերջին շրջանում համատարած բարձրացել է մսի գինը՝ հասնելով մոտ 40%-ի, իսկ սա կազդի նաև երշիկի գնի վրա։
Այսօր այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանը:
«Այստեղ կա մեկ այլ վտանգ. քանի որ անասնակեր չկա, սկսել են անասունները մորթել: Հետեւաբար կունենանք կաթի պրոբլեմ, որի արդյունքում կթանկանա կաթնամթերքը: Այս ամենի արդյունքում հաջորդ տարի մենք կկանգնենք շատ վատ վիճակի առաջ: Եվ եթե մենք ձգտում ենք եվրոպական արժեքներին, ուզում ենք ԵՄ լիարժեք կամ կիսալիարժեք անդամ դառնալ, պետք է ունենանք իրենց քաղաքականությունը, այսինքն՝ մեր երկիրը պետք է կատարի ինդեկսացիա:
Իսկ մենք հաջորդ տարվա բյուջեում չունենք նախատեսված սոցիալական հարցերի համար գումարի ավելացում»,- նշեց բանախոսը։
Մելիտա Հակոբյանը վստահեցրեց՝ Ռուսաստանում, Ֆինլանդիայում, Կանադայում կարագի թանկացում չի գրանցվել․ միայն Նոր Զելանդիայում է թանկացել կարագը:
Բանախոսը հորդորեց չօգտագործել այդ թանկացած կարագը, եւ փոխարենը օգտագործել օրինակ՝ ռուսական կարագը, որը, ըստ մասնագետի, ամենաորակյալն է ու համեմատաբար մատչելի։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ