28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

«Եվրանեսթ»-ում արցախյան հիմնախնդրին վերաբերող փաստաթուղթը վերաշարադրվել է.Արմեն Աշոտյան

Այս պահի դրությամբ, «Եվրանեսթ»-ի խորհրդարանական վեհաժողովի 4 կոմիտեներում քննարկված եւ հաստատված զեկույցներում մաքսիմալ ներառվել են հայկական պատվիրակության առաջարկությունները, իսկ մեր ազգային շահերին հակասողները՝ մերժվել կամ ընդհանրապես հանվել քվեարկությունից։ Այս մասին հայտնել է հայկական պատվիրակության անդամ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:

«Այս զեկույցներին լիարժեք կանդրադառնանք վերջնական հաստատումից հետո։

Տեղեկացնում եմ նաեւ, որ մենք պատրաստել եւ շրջանառում ենք հրատապ բանաձեւ, որը վերաբերում է այսպես կոչված killer robots- ների խնդրին ՝ դրոններ, արհեստական ինտելեկտով այլ զինատեսակներ։ Այդ բանաձեւ այսօր ստացավ նաեւ Բյուրոյի հավանությունը եւ վաղը պետք է վերջնական քվեարկվի։

Ինչ վերաբերում է «Եվրանեսթ»»-ի եզրափակիչ բանաձեւին, ապա այն նույնպես շատ թեժ քննարկումների արդյունքում այսօր Բյուրոյում ընդունվեց եւ վաղը պետք է քվեարկվի։ Ընդգծեմ, որ Արցախյան հիմնախնդրի վերաբերող մասը ամբողջությամբ վերաշարադրվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի մոտեցումների եւ հիմնարար սկզբունքների համատեքստում։

Մեր պատվիրակությունը աշխատում է բոլոր ուղղություններով եւ միասնական»,-ընդգծել է Աշոտյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ