04 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

««Հին Երևանի» մասով լայնածավալ աշխատանքներ կսկսվեն»

«Հին Երևանի» մասով երկու հիմնական ծրագիր կա, որոնցից մեկի ներդրումները գերազանցում են 150 մլն դոլարը. այսօր խորհրդարանում ասաց ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը։ «Կարող եմ ասել, որ արդեն մի քանի շաբաթ է ծրագիրը վերջնական սկսված է։ Տերյան փողոցի մասով, Բյուզանդի և Արամի հարակից մասում սկսված է ստորգետնյա շինարարություն։ Այն մի քանի տեղում սկսված է, և լայն թափ կստանա։ Մյուս տարի կտեսնենք, որ «Հին Երևանի» մասով լայնածավալ աշխատանքներ կսկսվեն», – ասաց Նարեկ Սարգսյանը։ Վերջինս ընդգծեց, որ մյուս ծրագիրը նախատեսում է հին Երևանի հատված ստեղծել Կոնդ թաղամասում։ «Ցանկալի է այնտեղ տուրիստական հատված պահպանել և լավ է, որ ներդրողները, որոնց հետ հիմա աշխատում ենք, գիտակցում են, որ ցանկալի է տուրիստական այդպիսի հատված պահպանել», – նշեց նա։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ