Հիշիր մեռելներից հարություն առած Հիսուս Քրիստոսին
Որպես Հիսուս Քրիստոսի հավատարիմ մի զինվոր, պատրա՛ստ եղիր նրա նման չարչարվելու։ Զինվորական ծառայություն անողը քաղաքացիական զբաղմունքներից հեռու է մնում՝ իր զորավարի աչքը մտնելու համար։ Նույնպես և մարզիկը մրցանակ ստանալ չի կարող, եթե ընդունված կանոնների համաձայն չմրցի։ Ծանր աշխատանք տանող հողագործը նախ ի՛նքն է արժանի արտի բերքը վայելելու: Հասկացի՛ր, թե ինչ եմ ուզում ասել, որովհետև Տերը քեզ իմաստություն կտա, որ հասկանաս ամեն ինչ։
Հիշի՛ր մեռելներից հարություն առած Հիսուս Քրիստոսին, որ Դավթի սերնդից էր իմ քարոզած Ավետարանի համաձայն։ Այդ Ավետարանի համար եմ չարչարվում ահա և նույնիսկ բանտարկված եմ, ինչպես մի չարագործ։ Սակայն Աստծու խոսքը հնարավոր չէ բանտարկել։ Դրա համար ամեն ինչի համբերում եմ ի սեր Աստծու ընտրյալների, որպեսզի նրանք ևս, Հիսուս Քրիստոսին միանալով, հասնեն փրկության և հավիտենական փառքին։
(Պողոս առաքյալի երկրորդ նամակը Տիմոթեոսին 2:3-10)