Որ նախարարությանն ինչքան գումար է տրվելու
ՀՀ Ազգային ժողովում շարունակվում է ներկայացվել ու քննարկվել 2018 թվականի պետական բյուջեի նախագիծը: Տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների hամատեղ նիստում ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց մի քանի նախարարությունների ծախսեր:
Այսպես, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարությունը նախատեսում է 16 բյուջետային նախագծերի իրականացում: Նախարարությանը կտրամադրվի 3մլրդ 22 մլն դրամ: Էներեգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը կտրվի 81.7 մլրդ դրամ: Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը կհատկացվի 52.6 մլրդ դրամ: «Այստեղ ևս արտաքին աջակցության ծախսերի բաժինը մեծ նշանակություն ունի, ներքին ծախսերից ընդամենը 17 մլրդ դրամ է նախատեսվում»,- ասաց նա, ապա շեշտեց, որ հիմնական միջոցները տրամադրվելու են տրանսպորտի և ճանապարհներիի ծախսերի համար: Կադաստրի պետական կոմիտեին էլ պետական բյուջեից կտրամադրվի 3.7 մլրդ դրամ, որը հիմնականում կծախսվի աշխատավարձերի վրա: