27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Գևորգ Սաֆարյանը բերվեց դատարան.նոր զարգացումներ Սեֆիլյանի գործում

Շենգավիթ վարչական շրջանի դատարանում այսօր՝ հոկտեմբերի 27-ին շարունակվում է  Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստը:

Նշենք, որ դատարանը սկսել է ապացույցների հետազոտման փուլը: Վկաների ցուցմունք տալու փուլի ավարտից հետ նախագահող դատավոր Տաթևիկ Գրիգորյանը որոշում կայացրեց թույլատրել տեսանկարահանումը, որը արգելված էր վկաների քննության փուլում:

Որոշ ժամանակով դատական նիստերի դահլիճից հեռացված Գևորգ Սաֆարյանի պաշտպան Տիգրան Եգորյանը միջնորդեց դահլիճ վերադարձնել իր պաշտպանյալին:

Տաթևիկ Գրիգորյանը հարգեց միջնորդությունը: Գևորգ Սաֆարյանի մուտքը դահլիճը բուռն ընդունեց:

Հիշեցնենք, որ գործը քննվում է Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, սակայն նիստերն անցկացվում են արտագնա` Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում: Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է մի խումբ անձանց հետ, զենքի գործադրմամբ, շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ զավթելու մեջ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը, ինչի ընթացքում էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը: Ժիրայր Սեֆիլյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։ 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ