19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

20 տարվա վեճ. Վազգեն Սարգսյանի եւ Վիգեն Սարգսյանի տարբերությունը. Առավոտ

Աժ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը՝ տարկետման վերացման և 18 տարեկաններին բանակ զորակոչելու 20-ամյա վեճի մասին:

1997 թվականին իշխող ՀՀՇ-ի ներկայացուցիչ և խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հով­հաննես Իգիթյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ 20 տա­րի առաջ զորակոչը վտանգի տակ էր արդեն. «Այսօր պետք է հասկանալ, որ բանակում քանա­կը կարևոր է, բայց երկրորդական: Բանակում տեխնիկական միջոցների օգտագործումը, ռազ­մավարական և մարտավարա­կան հնարքները շատ ավելի կարևոր են, քան շարքային ծառա­յողների քանակը: Այսօր ծառայո­ղը ոչ թե, պայմանական ասած, կալաշնիկովով կանգնած մարդն է, այլ ժամանակակից զենքին տիրապետող, համակարգչային գիտելիքների և հնարքների տի­րապետողը: Այս ուղղությամբ է գնացել 20 տարիների ընթաց­քում զարգացումը: Բարդ տեխնո­լոգիական զարգացում է եղել, և այսօր կրթված մասնագետը դառնում է ավելի կարևոր»:

Վիգեն Սարգսյանը պնդում է, որ այսպիսով իրենք փորձում են սոցիալական արդարության հարց լուծել: Հավատո՞ւմ եք այդ փաստարկին:

Ես չեմ կարծում, որ ծառայու­թյունից խուսափելու կամ երեխա­ներին այլ երկիր տանելու մեջ սոցիալական պատճառ կա: Չեմ կարծում, որ որևէ մեկը տանում է իր երեխային, ասենք, Ռուսաս­տանի քաղաքացի դարձնելու, քանի որ արդարություն չկա: Հիմնական պատճառն, ըստ իս, այն է, որ բնակչության մոտ երե­խաների կյանքի համար չկա երաշխիք: Թե’ բանակի ներսում տիրող մթնոլորտը, թե’ սահման­ներում տիրող իրավիճակը մարդկանց մեջ բացասական տրամադրություններ են առա­ջացնում: Ամեն օր մենք հաղոր­դագրություններում կարդում ենք, որ ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից զինվոր է մահացել, կամ ադրբեջանական կողմը «Սպայկ» է կիրառել, զինվոր է զոհվել: Սա է խնդիրը, որ պե­տությունը, բանակը և քաղաքա­կան իշխանությունը պետք է փորձի լուծել, որպեսզի այսպիսի դեպքերը լինեն շատ արտառոց, ոչ թե առօրյա: Սա եթե ապա­հովվի, մնացյալ հարցերը կդառ­նան երկրորդական:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ