20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մեկ միլիոն դոլար արժողությամբ գրավ Կարո Եղնուկյանի համար. դատարանը կքննի

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատական նիստի ժամանակ ամբաստանյալ Կարո Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը Կարո Եղնուկյանի խափանման միջոցը գրավով փոխելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց:

Պաշտպանը հինգ կետով հիմնավորեց, որ Եղնուկյանին ազատությունից զրկելը անօրինական է, քանի որ նրա մեղքը հաստատող ապացույցներ չկան:

Նա նշեց, որ Կարո Եղնուկյանը 59 տարեկան է և ունի բարձրագույն կրթություն:

«Կարո Եղնուկյանի համար ստորագրությամբ երաշխավորել են Հայաստանում հայտնի շուրջ քառասուն անձինք, որոնց շարքում են Մարդու իրավունքների երկու նախկին պաշտպաններ, պատգամավորներ, անվանի մարդիկ: Որպես գրավ առաջարկվում է մեկ միլիոն դոլար արժողությամբ անշարժ գույք»,-նշեց Տիգրան Հայրապետյանը:

Պաշտպանը  փաստեց, որ Կարո Եղնուկյանը դատաքննական պրոցեսին չի կարող խոչընդոտել ազատության մեջ լինելով:

«Իմ անմեղության կանխավարկածի իրավունքը խախտված է արդեն 15 ամիս: Դուք ունեք առիթ, որ ուղղեք այքան ամսվա սխալը, չեք շտկի կմիանաք մյուս անարդար դատավորների ցանկին»,-դատավորին դիմեց Կարո Եղնուկյանը:

Փաստաբան Գրիշա Բալասանյանը խնդրեց, որ ցանկացած որոշում դատավորը ներկայացնի հիմնավորումներով:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ