20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Համարձակություն չունեցաք.«Սասնա ծռեր»-ի գործով դատավորը կհեռանա՞

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր ՝հոկտեմբերի 26-ին  շարունակվում է«Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատական նիստը:

Նիստը մեկնարկեց շուրջ 30 րոպե ուշացումով: Աշոտ Պետրոսյանի և Արմեն Լամբարյանի շահերի պաշտպան Արայիկ Պապիկյանը նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց:

Պապիկյանը բավականին երկար հիմնավորեց իր միջնորդությունը:

Նա նշեց, որ դատավորը գործը երեք մասի բաժանելիս նկատել է, որ փաստաբաններն են ամիսներ շարունակ խանգարել նորմալ դատավարական պրոցես սկսելու հնարավորությունը:

 «Հիմա ի՞նչ  Ձեր  որոշման միջոցով ավելացավ մեր մակարդակը, գուցե ավելի կարգապահ ենք դարձել»,-նշեց պաշտպանը և շարունակեց. «Դատավոր Գաբրիելյանը ոչ թե ծավալ փոքրացրեց, այլ ավելացրեց ևս 46 հատոր գործ: Մենք արդեն չենք կարող խոսել գործի քննության ողջամիտ ժամկետի մասին, որը  ամբաստանյալները կարող են միայն երազել»:

Պապիկյանը ընդգծեց, որ դատավորը չի հարգում օրենքը և կանխակալ կարծիք ունի իր պաշտպանյալներ Աշոտ Պետրոսյանի և  Արմեն Լամբարյանի նկատմամբ:

Ինքնաբացարկի միջնորդությանը միացավ նաև պաշտպան Արա Ղարագյոզյանը.

«Եթե այս ձևով դատական նիստերը շարունակվեն, ապա դրանք կտևեն 7 տարի ու  մեր պաշտպանյալները 7 տարի կմնան կալանքի տակ: Դուք կանխակալ եք և աչք եք փակում պաշտպանների նկատմամբ իրականացող անօրինականությունների վրա: Դուք առանց պաշտպանների նիստ էիք անում: Պարոն դատավոր Դուք լավ հասկանում էիք , որ այս գործով չեք կարող արդարադատություն իրականացնել, բայց համարձակություն չունեցաք ինքնաբացարկի միջնորդությունը հարգել և հեռանալ: Մենք գիտենք, որ այդ որոշումը այլ տեղից պետք է կայացվեր, բայց ինչևէ նորից ենք ներկայացնում ինքնաբացարկի միջնորդություն»,-նշեց Ղարագյոզյանը:

Միջնորդությանը միացան նաև մյուս պաշտպանները: Կարո Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը հայտնեց, որ ինքը մտածում էր, որ դատավորը կառանձնացնի նաև Եղնուկյանի գործը, քանի որ վերջինս մեղադրվում է «Սասնա ծռեր»-ին աջակցելու մեջ, սակայն մեղադրանքը դեռ չի հիմնավորվել:

Դատավորը գնաց խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու: Նիստը ընդմիջվեց 30 րոպեով:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի:

«Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը, իսկ անջատված մասերով երկու գործը կքննեն Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր  Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ