29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մեր պետությունը վերածվել է ՔՀԿ-ի.Ռուբեն Հախվերդյան

Տևական ժամանակ է, ինչ անազատության մեջ գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամ՝  գեղանկարիչ Աշոտ Պետրոսյանը չի կարողանում իրացնել ստեղծագործողի իր իրավունքը, քանի որ նրան չի թույլատրվում փոխանցել թուղթ, գրիչ և մատիտներ: 

««Սասնա ծռերի» անդամ, նկարիչ Աշոտ Պետրոսյանին ստեղծագործելու հնարավորություն չտալը եւ՛ օրենքի չիմացություն է,՛ եւ դիտավորություն»,-այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Սասնա ծռեր» խմբի անդամ, գեղանկարիչ Աշոտ Պետրոսյանի շահերի պաշտպան Արայիկ Պապիկյանը։

Պապիկյանի խոսքով՝ Աշոտ Պետրոսյանին ստեղծագործելու հնարավորություն չտալը օրենքի չիմացություն է, որովհետեւ ոչ մի օրենքով չի արգելվում գրիչներ եւ մատիտներ ունենալը.« Մյուս կողմից սա դիտավորություն է, որովհետեւ Աշոտ Պետրոսյանը «Սասնա ծռեր» խմբի անդամ է, եւ սա քաղաքական հետապնդում է իր հայացքների համար»,-նկատում է փաստաբանը:

 «ՔԿՀ-ները  ղեկավարվում են ներքին կանոնակարգով, որտեղ գրված է, որ անազատության մեջ գտնվող անձը կարող է իր մոտ ունենալ գրիչ, բայց գույնը չի հստակեցվում։ Այսինքն, եթե կապույտ գրիչ է, կարելի է, եթե  կարմիր է՝ ոչ։ Ավելին, այդ կանոնակարգով թույլատրվում է ունենալ գրիչ, բայց չի թուլատրվում ունենենալ թուղթ։ Այն դեպքում, երբ քրեակատարողական օրենսգրքով, որն ավելի բարձր իրավական ակտ է, խրախուսվում է անազատության մեջ գտնվող անձանց ստեղծագործելու զբաղվածությունը, մինչդեռ երաժշտին արգելված է երաժշտական գործիքներ ունենալ, կամ եթե մարդը նկարիչ է, չի կարող մատիտներ ու գունավոր գրիչներ ունենալ»,-ընդգծում է պաշտպանը:

Երգահան Ռուբեն Հախվերդյանը իր հերթին նկատում է , որ Աշոտ Պետրոսյանին ստեղծագործելու հնարավորություն չտալը մեր «քավորսանիկային պետության» մեջ տիրող անարդարության մի մասնիկն է միայն. «Այն դեպքում, երբ մարդիկ զրկված են ապրելու եւ աշխատելու հնարավորությունից, ստեղծագործելու իրավունքը մարդու իրավունքների չնչին խախտում է։ Խնդիրը միայն «Նուբարաշեն» ՔՀԿ-ն չէ, այսօր մեր պետությունն է վերածվել ՔՀԿ-ի»,-նշում է Հախվերդյանը:

69465

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ