16 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ԵԱՏՄ բոլոր երկրները դրական աճ են գրանցել. Բելառուսի վարչապետ

Բելառուսի Հանրապետության վարչապետ Անդրեյ Կոբյակովը գտնում է, որ այս տարի ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսության մեջ դրական միտում է նկատվել: Այս մասին նա հայտարարեց այսօր ՀՀ-ում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ և ընդլայնված կազմով նիստին։ «Սա փաստում է, որ մենք դուրս ենք գալիս կայուն տնտեսական աճի դաշտ։ ԵԱՏՄ անդամ երկրներից մեկն ավելի արագ է զարգանում, մյուսը դանդաղ, բայց դրական աճ բոլորն են գրանցել», – նշեց նա։

Վերջինս ընդգծեց՝ ԵԱՏՄ անդամ երկրների փոխգործակցությունը տարբեր ոլորտներում խորացնելուն նպաստում են երկրների միջև ընդլայնվող երկխոսությունները։ Կոբյակովն ընդգծեց, որ ճանապարհային քարտեզների մշակումը կպահանջի լրացուցիչ քննարկումներ իրականացնել, որի արդյունքում ԵԱՏՄ անդամ բոլոր երկների համար կսահմանվեն միանման պայմաններ։

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ