29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մենք նավթի ու գազի միություն չենք. Դմիտրի Մեդվեդև

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում ՌԴ վարչապետ Դմիտրի Մեվեդևը նախ շնորհակալություն հայտնեց շատ հյուրընկալության ու լավ կազմակերպման համար, նա ընդգծեց, որ արդյունավետ քննարկումներ էին: Մեդվեդևը նկատեց, որ այս միության մեջ ցանկություն կա միմյանց լսելու. «Մենք տեսնում ենք, որ ընդհանոր շուկան զարգացում ապրում, ապրանքաշրջանառության արդյունավետությունը աճել է»,-ասաց նա ու հավելեց, որ պետք է գնալ դեպի ավելի նոր ծրագրերի իրագործման:

Առաջին խնդիրն, ըստ ՌԴ վարչապետի, ապրանքափոխանակման ոլորտում եղած խնդիրների վերացումն է: Նա հավելեց, որ հունվարի մեկից մաքսային կոդեքսն է ուժի մեջ մտնում, որը մեծ հաջողություն որակեց ներկայումս գոյությոն ունեցողի նկատմամբ: «Նա հանում է նորմատիվային հակասությունները, հույսով ենք, որ մենք բոլորս դրան կհետևենք»: Մեդվեդևն ասաց, որ նավթի ու գազի հարցում տարբեր տարբեր ոչ հասարակ հարցեր կան ներքին գների հետ կապված, սակայն ընդգծեց.

«Մենք նավթի ու գազի միություն չենք»: Ապա նա շեշտեց՝ այս պահին ՌԴ-ի ֆինանսական եկամուտներն էլ այս շուկայից չեն:

ՌԴ վարչապետը կարևորեց թվային  տրանսֆորմացիան միության անդամ երկրների մեջ, ապա հավելեց, որ միության հիմնական նպատակն է, որ միասնական շուկայի պարագայում խոչընդոտներ չլինեն:

Դմիտրի Մեդվեդևն ասաց, որ այս պահին իրենց անհանգստացնում է շաքարի շուկայի իրավիճակը, որտեղ գներն իջել են, այժմ պայմանավորվել են ուսումնասիրություն անել ու որոշում կայացնել, թե ինչպես խնդիրը լուծել:

Նա հիշեցրեց, որ մյուս տարի նախագահումն անցնում է ՌԴ-ին, և պետք է շարունակել ու ամրացնել ներկայումս ձեռքբերվածը, ոշադրություն դարձնել միության միջազգային գործունեությանը նաև:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ