Մենք միասին պիտի դեռ շատ աշխատենք. Ղրղզստանի վարչապետ
Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Սապար Իսակովի խոսքով՝արդեն բավական ժամանակ է, որ ԵԱՏՄ-ն գործում է, և արդեն հնարավորություն կա հետ նայել ու սխալներից դասեր քաղել: «Մենք գիտակցորեն ընտրել ենք այս ճանապարհը, որը ցույց է տալիս ռազմավարական, տնտեսական ուղղվածությունը մեր երկրի»,-այսօր Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում ասաց նա: Վերջինս ընդգծեց, որ 2017 հոկտեմբերի 10-ից ուժեղացվել է տրանսպորտային ստուգումները Ղազախստանի սահմանում, և իրենք այս առումով ապրանքների բեռնափոխադրման խնդիրներ են ունենում: «Հույսով ենք, որ մեր ընկերները կգնան մեզ ընդառաջ ու կօգնեն լուծել այս խնդիրները՝ համաձայն մեր պայմանագրերի»,-նկատեց վարչապետը:
Նա հավելեց, որ ԵԱՏՄ-ը դեռ երիտասարդ է. «Մենք միասին պիտի դեռ շատ աշխատենք, ընդահուր հիմք կա, բայց պետք է ուժերը ներդնել միասնական շուկայի զարգացման համար: Մենք չպիտի նեղ ազգային հետաքրքությունների հետևից ընկնենք, նպատակը մեր ազգերի կայունությունն ու զարգացումն է, միայն միասնական կերպով կարող ենք զարգացման նոր մոդել որդեգրել»,-ասաց նա: