06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

«ԵՄ-ի հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի ստորագրումը. Մոլդովայի փորձը»

Հոկտեմբերի 24-ին «Սպուտնիկ Արմենիա» տեղեկատվական գործակալությունում «Ժողովրդի ձայնը» ակումբի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «ԵՄ-ի հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի ստորագրումը. Մոլդովայի փորձը» թեմայով տեսակամուրջ:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստան-Մոլդովա միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Հայկ Բաբուխանյանը հայտարարեց. «Հայաստանի համար առաջնահերթ գործընկերը Ռուսաստանն է, նույնիսկ ԵՄ-ի հետ հավասարազոր համագործակցության կոնտեքստում»:

Ա. Բաբուխանյան. «Հայաստանի համար, որը գնում է բոլոր խաղացողների հետ համագործակցության ուղիով, առաջնային է Ռուսաստանի հետ փոխգործակցությունը: Մեզ մտահոգում է այն, թե ինչ է կատարվել Մոլդովայում, Վրաստանում և Ուկրաինայում ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրումից հետո»: Բաբուխանյանի խոսքերով ԵՄ-ն Հայաստանի առջև մշտական պայմաններ է դնում. ատոմակայանների փակում, հայկական կոնյակի անվանափոխություն և այլն:

Մեկ այլ խոսնակ, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, Թաթուլ Մանասերյանը կարծում է, որ հետխորհրդային տարածքի երկրները պետք է միասին պայքարեն արտաքին մարտահրավերների դեմ: «Զարգացած եվրոպական երկրների մեթոդով պայքարելը տնտեսական անվտանգության սպառնալիք հանդիսացող խնդիրների հետ, սխալ է: Մենք պետք է օգտագործենք այդ երկրների փորձը համապատասխանեցնելով այն մեր պետություններին»,- ասել է Մանասերյանը:

Միջազգային հումանիտար զարգացման հասարակական կազմակերպության ղեկավար Արման Ղուկասյանը նշեց. «Մոլդովայի փորձը ցույց տվեց, որ Եվրամիությունը ստեղծում է արհեստական արգելքներ տնտեսության համար և ոչնչացնում է այս կամ այն երկրի հիմնական արտադրողական կարողությունները: Մոլդովայի պարագայում դա գինեգործությունն էր: Համաձայնագրի ստորագրումից հետո պարզվեց, որ Մոլդովայի գինեգործության ստանդարտները չեն համապատասխանում ԵՄ-ի շուկային: Նույնը կարող է կատարվել նաև Հայաստանի հետ, քանի որ Հայաստանից ԵՄ է արտահանվում հիմնականում թանկարժեք մետաղներ և ալկոհոլային խմիչքներ, հիմնականում կոնյակ»: Ղուկասյանը համարում է, որ Հայաստանի արևմտամետ ուժերը փորձում են վարկաբեկել ԵԱՏՄ-ի կերպարը և ԵՄ-ի հետ նոր համաձայնագիրը ներկայացնել որպես այլընտրանք, ինչը բացարձակ չի համապատասխանում իրականությանը: Վերջինիս կարծիքով ԵԱՏՄ-ն հայկական տնտեսության համար առաջնային ուղղություն է, քանի որ միայն 2017թ-ի ընթացքում Հայաստանից արտահանումը ԵԱՏՄ երկրների շուկա աճել է 21%-ով, իսկ բոլոր տնտեսական հաշվարկներով Հայաստանում մինչև տարեվերջ սպասվում է 2,5-3,4% տնտեսական աճ:

Եվս մեկ խոսնակ Ծովինար Կոստանյանը նշեց. «ԱՄՆ-ն և ԵՄ-ն միլիարդավոր դոլարների ռեսուրսներով ազդում են Հայաստանի հասարակական սեկտորի վրա, ինչը չի կարող անհանգստություն չառաջացնել` հաշվի առնելով այն գործունեությունը, որն իրականացնում են տարբեր արևմտամետ ՀԿ-ներ Հայաստանում: Անհրաժեշտ է խոսել այն մասին, որ այժմ ակտիվ պայքար է ընթանում մեր հոգևոր և ընդհանուր բարոյական արժեքների դեմ:  Հիմա Հայաստանում ակտիվորեն լոբբինգ է արվում ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքը, ինչը շատ հակասական է: Տեղի արևմտամետ հկ-ները աջակցում են այս օրենքին: Հայաստանին և Մոլդովային միավորում են նույն խնդիրները: Այն Հկ-ները, որոնք աշխատում են Մոլդովայում պետության շահերի դեմ, գործում են նաև մեզ մոտ:» Կոստանյանն առաջարկեց երկու երկրների խորհրդարանների ներքո տեղծել հայ-մոլդովական բարեկամության ակումբ, որը կարող է Հայաստանի և Մոլդովայի հասարակական կազմակերպությունների և խորհրդարականների համար հարթակ դառնալ, որտեղ կքննարկվեն երկկողմ հարաբերությունների ընդհանուր խնդիրները և հարցերը:

Մոլդովայի գործընկերները խորհուրդ են տալիս Հայաստանին խորին ուշադրությամբ կարդալ Հայաստան-ԵՄ համաձայնագրի տեքստը: «Ասոցացման պայմանագրի ստորագրումից հետո երկիրը կառավարվում է դրսից և չի կարող իրեն թույլ տալ ապրել այնպես ինչպես ուզում է»,- ասաց Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի Մոլդովա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր Վլադիմիր Գոլովատյուկը:

Տեսակամուրջի ժամանակ մոլդովական կողմը ներկայացնում էին նաև Մոլդովայի խորհրդարանի պատգամավոր, ՄՀՍԿ քարտուղար Վլադ Բատրինչան և քաղաքագետ, նախագահին առընթեր հանրային խորհրդի անդամ, Մոլդովայի Հանրապետության հայ համայնքի ղեկավար Հայկ Վարդանյանը:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ