12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Խոշոր հրդեհ. դեպքի վայր է մեկնել 8 մարտական հաշվարկ

Հոկտեմբերի 22-ին, ժամը 22:19-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Նորապատ գյուղի 5-րդ փողոցի շենքերից մեկում:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել հինգ մարտական հաշվարկ, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը և արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը:

Ժամը 23:16-ին հայտարարվել է հրդեհի բարդության 3-րդ աստիճան. դեպքի վայր է մեկնել ևս երեք մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:48-ին:

Shamshyan.com-ի տեղեկություններով`  երկհարականի շինությունն ամբողջովին մոխրակույտի է վերածվել։

Հավաքվածներն ասել են, որ ուժեղ պայթյուն է տեղի ունեցել, ինչից հետո առաջացել է կրակ: Ըստ նախնական տեղեկությունների զոհեր և վիրավորներ չկան։ Շենքում բնակվում է 14–ից ավելի ընտանիք։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ