07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Արենիի համայնքապետը բացառում է՝ որևէ կուսակցության կողմից հորդոր լինի

Արենիի գործող գյուղապետ, անկուսակցական Րաֆֆի Խաչատրյանն, ով պայքարելու է նոյեմբերի 5-ին կայանալիք Արենիի համայնքապետի ընտրություններում, ասում է, որ խոշորացման գործընթացը դրակն է եղել: Համայնքի առաջնային խնդիրներից նա առանձնացնում է գազի խնդիրը, մանկապարտեզի բացակայությունը: Henaran.am-ի հետ զրույցում նա նկատեց, որ այս խնդիրներն այս պահին գտնվում են Կառավարության քննարկման օրակարգում:

Ինչ վերաբերում է ընտրապայքարին, ապա Րաֆֆի Խաչատրյանն իր հաղթանակի, իր շանսերում վստահ է, բայց միևնույն է՝ նկատում է՝ ուժեղ մրցակցություն  է լինելու: «Մենք ասում ենք, որ երիտասարդությունն իր վճռորոշ խոսքը պետք է ասի, պետք է լինեն այնպիսի ղեկավարներ, ովքեր ժամանակակից կրթություն ունեն, տիրապետում են տեղեկատվական տեխնոլոգիաների: Սա թեկուզ մեկ պատճառ, որ ինձ ընտրեն: 

Եթե կա մի բանական արարած, ով կարող է մասնակցել ընտրություններին` իմանալով, որ ինքը պետք է պարտվի, ինքը քաղաքականության մեջ առհասարակ ղեկավար դեր զբաղեցնելու  բարոյական իրավունք չունի, այնպես որ ես էլ վստահ եմ իմ հաղթանակի մեջ»,-ասաց նա:

Րաֆֆի Խաչատրյանը բացառեց, որ որևէ կուսակցության կողմից քաղաքացիներին կարող է հորդոր լինել, թե ինչպես ընտրել կամ ում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ