06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Նոր հանգստի գոտի՝ Շնողում

 

«Աջակցություն Շնողին» հասարակական կազմակերպությունը Լոռու մարզի Շնող համայնքում ստեղծել է «Կայծոն» անվանումը կրող հանգստի կենտրոնը։ 

 «Աջակցություն Շնողին» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Մարի Թամազյանը նկատում է, որ Շնողի հարևանությամբ կան բազմաթիվ պատմամշակութային նշանակություն ունեցող վայրեր, հետաքրքիր բնություն, հանքային ջրի, սառնորակ աղբյուրներ, «Կայծոն» միջնադարյան բերդը, սակայն դրանք հանրաճանաչ չեն, քանի որ քիչ են ուսումնասիրված: Չկա համայնքի հյուրերի ու զբոսաշրջիկների համար ուղեցույց։ Ուստի բացը լրացնելու համար որոշում կայացվեց ստեղծել «Կայծոն» կենտրոնը։ Բնության գրկում գտնվող յուրահատուկ այս կենտրոնում կարելի է հանգիստը կազմակերպել, գիշերել։ Այստեղ տեղադրված են նաև համայնքի առանձնահատկությունների, հուշարձանների մասին պատմող ճանաչողական պաստառներ։

 «Աջակցություն Շնողին» հասարակական կազմակերպության միջոցով կազմվել է նաև քարտեզ-ուղեցույց, որտեղ քարտեզագրված ու ներկայացվան են տարածքի բնական և պատմական հուշարձանները։ 

Մերի Թամազյանը նշում է, որ «Կայծոն» հանգստի գոտին արդեն ակտիվորեն գործում է։ Այստեղ այցելում են զբոսաշրջիկներ, ճիշտ է, ավելի շատ՝ տեղացի։  Կազմակերպիչներն աշխատում են արտասահմանցի զբոսաշրջիկների ներգրավելու ուղղությամբ։ Իրենց կատարած աշխատանքի մասին զբոսաշրջիկներին տեղեկացնելու համար ՀԿ ներկայացուցիչները համագործակցում են հարակից հյուրանոցների հետ, աշխատանքներ են տանում սոցիալական ցանցերում։

Նշենք, որ ծրագիրն իրականացվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից  «Աջակցություն Շնողին» ՀԿ-ին հատկացված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։

      ՀԿ ներկայացուցիչները համոզմունք են հայտնում, որ իրենց ծրագիրը կնպաստի զբոսաշրջիկների և հյուրերի հոսքի ավելացմանը, ինչն էլ կբերի դրական փոփոխություններ համայնքի և համայնքի բնակիչների համար:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ