27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Չհայտնաբերեցի մի կետ ՄՄ-ի վերաբերյալ. վարչապետը՝ Միրումյանին

ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանն այսօր Կառավարության հերթական նիստից հետո լրագրողների հետ զրույցում բացատրեց, թե ինչ է ենթադրում  Պետական եկամուտների կոմիտեի մաքսային վարչարարության ռազմավարության 2013-2014թթ. ծրագրով մաքսային ընթացակարգերի պարզեցումը: Նա նշեց, որ որ ծրագրով մշակված ուղղությունները կապված են Մաքսային միության անդամակցության շրջանակում այն նույնականացման դրույթներից, որոնք որ անհրաժեշտ են անդամակցության շրջանակներում: Նկատենք, որ նիստի ընթացքում վարչապետ Տիգրան Սարգսյանը ասաց, որ փաստաթղթում ինքը չի հայտնաբերել մի կետ, որը վերաբերեր Մաքսային միությանը, այն պարագայում, երբ որ մեծածավալ աշխատանք պետք է կատարվի: Վախթանգ Միրումյանը պատասխանեց, որ չկա մի կետ, որ ասի, թե փոփոխությունները բխում են ՄՄ-ին անդամակցության պահանջներից, սակայն ամբողջ փաստաթուղթը վերաբերում է այդ գործընթացին:

Վարչապետը հանձնարարեց ՄՄ-ի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները ներառել ծրագրային այս փաստաթղթում և առաջարկել է մեկ-երկու օրվա ընթացքում լրամշակել այն:

Վախթանգ Միրումյանի խոսքով՝ փաստաթուղթը առաջին հերթին վերաբերում է ֆիզիկական անձանց կողմից փոստային և սուրհանդակային ծառայությունների միջոցով ապրանանքերի ներմուծումներին: ՛՛Գիտենք, որ վերջերս զարգանում է էլեկտրոնային առևտուրը և դա հնարավորություն է տալու ներդնել պարզագույն ընթակարգ, որպեսզի մեր քաղաքացիները, որոնք էլեկտրոնային եղանակով առևտուր կկատարեն, կարողանան պարզեցված եղանակով կատարել մաքսազերծում: Օրինակ՝ մենք նախատեսում ենք փոստային բաժանմունքներում ունենալ ներկայացուցիչ, նրանք արդեն առկա են և իրականացնելու են մաքսային գործառույթ: Մաքսային բեռը, որը գալիս է, հասնում է փոստային բաժանմունք, հենց այդտեղ էլ կատարվելու է մաքսազերծում: Այսինքն մեր քաղաքացիները այլևս կարիք չեն ունենա գնալ համապատասխան մասնագիտացված մաքսատուն ու կատարել մաքսազերծում: Մաքսազերծումը կատարվելու է հենց փոստային բաժանմունքներում՛՛,-բացատրեց նա: Վախթանգ Միրումյանը ընդգծեց, որ մաքսազերծումը իր հերթին կատարվելու է պարզեցված ընթացակարգով: ՛՛Ոչ թե ընդհանուր կանոներով է որոշվելու մաքսային արժեքը՝ ձեռքբերման արժեք, տեղափոխման ծախսեր և այլն, այլ պարզեցված սուրհանդակային հայտարարագրերով, որտեղ նշված կլինեն ապրանքային արժեքները: Այսինքն միանգամից մի վճարում է կատարվելու՛՛,-եզրափակեց Միրումյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ