17 Մայիսի, Saturday, 2025
KFC

«Made in Armenia» բրենդը հաջողություններ է ունենում

«Հայաստանն իր շուկաներով և իր դիրքով բավականին հետաքրքիր երկիր է ներդրողների համար»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Հովհաննես Ազիզյանը: «Առաջինն այս փուլում հիմնական ուղղվածությունն այն է, որ ԵՏՄ երկրներ արտահանեն իրենց ապրանքները: Այսինքն` «made in Armenia» գաղափարը ԵՏՄ երկրներում բավականին ճանաչված է ու ընդունված: Բավական լուրջ աշխատանք պետք չէ տանել այդ ապրանքը վաճառելու համար:

Միայն այն, որ գրված է, որ ստեղծված է Հայաստանում, ԵՏՄ երկրների սպառողի համար արդեն լուրջ վստահություն ու պահանջարկ է ունենում»,-նկատեց նա:

Փոխնախարարն ընդգծեց, որ այդ տեսանկյունից արդեն հայկական շուկան ճանաչված է: «Երկրորդն էլ այն է, որ մուտքը ցոծի երկրներ և լոգիստիկ, և ճանաչելիության տեսանկյունից բավականին լավն է: Այնտեղ էլ են ճանաչում «made in Armenia» բրենդը»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ