27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Քոչարյանի ուրվականի վերադարձը. Իրատես

Հանրապետության հրապարակից մի քանի քայլի վրա համարյա 20 տարի գործում էր Ֆիրդուսի շուկան, թե տոնավաճառը, դժվար է ճշգ­րիտ որակել, մի բառով Ֆիրդուսնոցը, որտեղից մի պտույտով կարող էիր գնել այն ամենը, ինչի համար մի տասնյակ խանութ պիտի պտտվեիր: Վաճառվում էր խանութներից էժան, ու ղա էր Ֆիրղոանոցի առավելությունը: Գինը, ոչ թե որակը: Նեղ, անհարմար, դարուփոս, աշնանը ջրափոս, ձմռանը սահադաշտ:

Բայց մարդիկ աշխատում էին ու տուն էին պահում լավ-վատ, աշխատատեղ էր: Երևանցիները սովորել էին Ֆիրդուսնոցին: Տարածքը հանրային գերակա շահ էր ճանաչվել 2007-ին, երբ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և արդարադատության նա­խարար Դավիթ Հարությունյանը Կենտրոնը դա­տարկում ու տնազրկում էին հազարավոր ըն­տանիքների: Թվում էր պատմությունն ավարտ­վեց: Առավել ևս, որ Արամի, Պուշկինի ու տա­րածքի քանդված այլ տների բնակիչներ դեռ բնակարանով ապահովված չեն ինչպես խոստացվել էր: 10 տարի անց 2017-ի հուլիսի 19- ին ոստիկաններն ու տրակտորները մտան Ֆիրդուսնոց և տարածքն ազատեցին քաղաքաշի­նական ծրագրի համար:

Ի՜նչ ծրագիր կպատմի Նարեկ Սարգսյանը նա գիտի ինչպես քանդել քաղաքը և ինչ «ճիշտ» կառույցներ անել: Տա­ղավարները քանդելը դրամատիկ ստացվեց: Առավոտյան բնակիչները և առևտրականները թույլ չէին տվել տաղավարները քանդել: Հետո փողոցը, այնուամենայնիվ, հանձնվեց տեխնի­կայի գրոհի առաջ: Քաղաքապետը հորդորում է այլ շուկաներ տեղափոխվել. բայց կա «չնչին» խնդիր 15000-ի և 150000-ի տարբերությանը: Ֆիրդուսնոցում տաղավարի համար ամսական 15000 վճարողը չի կարող մոլերում համարժեք տարածքի համար 150000 վճարել նա մրցու­նակ չէ ֆինանսապես: Ոչ էլ ապրանքի որակի տեսակետից, նա հենց Ֆիրդուսնոցում ունի իր գնորդը:

Անվիճելի է, որ քաղաքի կենտրոնում նման շուկայի գոյությունը նոնսենս է, բայց նույնքան անվիճելի է, որ 20 տարում հնարավոր էր հար­ցին գտնել քաղաքակիրթ լուծում, ոչ թե տրակ­տորով տաղավար քանդել ու հրմշտոցով-քաշքշոցով առեւտրականներին տեղահանել: 

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ