27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ո՞րն է լինելու հաջորդ քայլը. Առավոտ

Աստվածաշնչում է գրված է՝ ի սկզբա­նէ բանն էր: Այսինքն՝ բաոը: Այ­սինքն ՝ խոսքը: Այսինքն՝ լեզուն: Եվ եթե ի սկզբանէ խոսքն ու լեզուն էին, հե­տեւաբար խոսքն ու լեզուն հզոր են ամեն ինչից: Հենց սա է պատճաոը, որ վերջին 25 տարում Հայաստանի երրորդ հանրապետությանը ինքնիշխան պետության բա­ղադրիչներից համառորեն եւ քայլ աո քայլ զրկող Ռուսաստանն ուզում է զրկել ամենահզորից՝ խոսքից ու լեզվից:

Հայաստանի տնտեսությունը վաղուց կա­ռավարվում է Ռուսաստանից: Եվ եթե ան­գամ կան աոանձին ոչ ռուսական տնտե­սական միավորներ, մեկ է՝ վառելիքաէներգետիկ համակարգը [գազ, հոսանք] Ռու­սաստանի ձեռքում է, ինչը նշանակում է տնտեսական միավորի ինքնուրույն որոշ­ումներ կայացնելու հնարավորության խիստ սահմանափակում: Ռուսաստանի ձեռքում են նաեւ քաղաքական որոշումներ կայացնելու Հայաստանի լծակները: Այսօր- վաղը՝ պարտաղիր ընթացակարգերի ավարտից հետո, Ռուսաստանը ՀՀ զին­ված ուժերի վրա ազդելու լծակներ էլ կու­նենա: Խոսքը հայ-ռուսական համատեղ զորախմբի մասին է: ՀՀ անկախության օրվա առիթով հայկական բանակի շքերթներին ռուսական զորամիավորման մասնակցությամբ ՌԴ-ն ցույց էր տալիս, որ իր որոշակի ազդեցությունն ունի հայկա­կան բանակում: Համատեղ զորախմբի ստեղծումն այդ ազդեցությանը տալիս է իրավական լուրջ հիմք: Ստացվեց՝ Հա­յաստանի համար ցավալի իրողություն, մեր տնտեսությունը մերը չէ, մեր քաղա­քականությունը մենք չենք որոշում, մեր զինված ուժերում որոշում կայացնողը մի­այն մենք չենք: Մնացել է միայն մեր խոսքն ու լեզուն, որ դեռ մերն է՝ պետական մակարդակով, հեոուստաեթերներում աղավաղվող, գովազդային վահանակների եւ ցուցանակների վրա խեղվող, բայց մեկ է՝ մերն է:

Ու վերջին 25 տարում Հայաստանի եր­րորդ հանրապետությանն ինքնիշխան պե­տության բաղադրիչներից համառորեն եւ քայլ աո քայլ զրկող Ռուսաստանը հասկա­ցել է, թե ինչու այղքանից հետո Հայաս­տանը դեռ կա: Որովհետեւ դեռ Հայաստանինն է ամենահզորը՝ խոսքն ու լեզուն: Ու զարմանալի չէ, որ ՌԴ-ն փորձում է մեզնից խլել այղ ամենահզոր «զենքը»: Զարմանալին մեր իշխանավորների այն հպարտությունն է, որով համեմված հայ­տարարում են, թե ռուսերենը պետական- պաշտոնական լեզու դարձնելու առա­ջարկն ընդունելի չէ: Ու ոչ ոք չի ասում, թե ինչո՞ւ ենք այնքան տկար, որ մեզ կա­րող են նման անպարկեշտ առաջարկ անել: Օրինակ՝ Ավստրալիայում կան հա­մայնքներ, որտեղ ներգաղթյալը կացու­թյան վկայական ստանալու համար լրա­ցուցիչ միավորներ է ստանում, եթե բացի անգլերենից՝ տիրապետում է հայերենին, ռուսերենին, լատիշերենին, ուկրաիներենին, էստոներենին: Բայց ոոաաստանցի պաշտոնյաների մտքով չի անցնում Ավստրալիային առաջարկել ռուսերենը ղարձնել երկրորդ պետական լեզու:

Իսկ Հայաստանին արվում է նման առաջարկ, որովհետեւ այսօր մեր ինքնիշխանության վերջին բաղադրիչը պաշտպանող պաշ­տոնյաները ոչինչ չեն արել, երբ ՌԴ-ն 25 տարի շարունակ կեղծված ընտրություննե­րը համարել է օրինական, միլիարդներով զենք է վաճառել Աղրբեջանին, իրենով է արել Իրան-Հայաստան գազատարը, բարձրացրել է Հայաստանին մատակա­րարվող ռուսական բնական գազի գինը: Ոչինչ չեն անում նաեւ ՌԴ-ի պարտադ­րանքով եւ իրենց լուռ հնազանդությամբ ԵԱՏՄ անդամ դաոնալուց հետո՝ այն դեպ­քում, երբ ԵԱՏՄ պայմանագրով ամրագր­ված է դրույթը, որով ՌԴ-ն պարտավոր է ՀՀ-ին մատակարարվող գազի գինը 30 տոկոսով նվազեցներ: Մերոնք ոչինչ չարե­ցին, երբ ռուսները կասկածելի վարքով երիտասարդին ուղարկեցին Գյումրի ծա­ռայության եւ այդպես շարունակ: Օրինակ՝ եթե մի օր ՌԴ-ն որոշի, որ իր շահերի ծիրում Հայաստանը պետք է դաոնա «Իսլա­մական համագործակցություն» կազմակեր­պության անդամ, դարձյալ պետք է հնա­զանդվե՞նք, ինչպես վերջին 25 տարում:

Ցավալի է, որ հայաստանյան ընդդիմա­դիր ուժերն էլ ՌԴ-ին հակադրվելու հար­ցում ոչ միշտ են հետեւողական, իսկ աոանձին դեպքերում իշխանությունից առավել ռուսասեր են: Ապացույցը՝ ԵԱՏՄ- ին Հայաստանի անդամակցության համաձայնազիրը վավերացնելու ընդդիմության կեցվածքը: Այս առումով այսօրվա խորհրդարանական ընդդիմության կեց­վածքն էլ հուսադրող չէ: ԵԱՏՄ-ի վերաբերյալ խորհրդարանական ընդդիմության միասնական դիրքորոշման բացակայու­թյունն առավել քան խոսուն է:

Այս ամենը տեսնում են նաեւ ՌԴ-ում եւ գնալով մեծացնում ախորժակը: Իսկ մեզ համար ցավալի է, որ մեր իշխանություն­ները «չեն տեսնում» Ռուսաստանի աճող ախորժակը եւ հետեւություն չեն անում: Մեր շախմատիստ եւ շախմատասեր իշ­խանավորները չեն փորձում հասկանալ՝ իսկ ո՞րն է լինելու Ռուսաստանի հաջորդ քայլը:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ