13 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Ծառուկյանը ձգում է ինտրիգը

Հավանական համարո՞ւմ է նախագահական ընտրություններում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի` որպես ընդդիմության միասնական թեկնածու առաջադրվելու հնարավորությունը, Տիգրան Ուրիխանյանը պատասխանեց.”Նախագահական ընտրությունների մասին չենք խոսելու մինչեւ այն պահը, երբ կուսակցությունը հարկ չհամարի հայտարարությամբ հանդես գալ”:

Հիշեցնենք, երեկ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը հրապարակել է նախագահական ընտրությունների թեկնածուների վերաբերյալ իր հարցումները, որոնց համաձայն` հարցվածների 32.4 տոկոսը ընդդիմության միասնական թեկնածու է համարում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, 11 տոկոսը` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, 8.7 տոկոսը` “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, 4 տռոկոսը` ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին,. 34 տոկոսը` ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանին, իսկ 2.5 տոկոսը` ՀՅԴ ԳՄ անդամ Արմեն Ռուստամյանին:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ