Արցախի ԱԺ-ն պատրաստվում է հատուկ նիստին, որտեղ կընտրեն երկրի նախագահին
Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն, այսօր՝ հուլիսի 18-ին, հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ ԱԺ մշտական հանձնաժողովների, խմբակցությունների ղեկավարների եւ աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ:
Արցախի ԱԺ-ից հայտնում են, որ քննարկման է ներկայացվել ԱԺ հատուկ նիստի ընթացքի մասին կանոնակարգային պահանջները: Հատուկ նիստում խորհրդարանը, Սահմանադրության 168-րդ հոդվածի համաձայն, ընտրելու է Հանարապետության նախագահ, ով պաշտոնավարելու է մինչեւ գործող ԱԺ-ի լիազորությունների ավարտը:
Աշոտ Ղուլյանը պարզաբանել է հատուկ նիստի ընթացակարգը, պատասխանել պատգամավորների հարցերին եւ անհարժեշտ հանձանարարականներ տվել աշխատակազմի պատասխանատուներին:
Խորհրդարանի հատուկ նիստը տեղի կունենա հուլիսի 19-ին, ժամը 11:00-ին:
Հիշեցնենք, որ Արցախի նախագահական ընտրություններում առաջադրվել է երկու թեկնածու՝ գործող նախագահ Բակո Սահակյանը եւ «Շարժում–88» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաբեկյանը։
ԼՂՀ ԱԺ երեք խմբակցություններ՝ «Հայրենիք», «Ժողովրդավարություն» եւ «Դաշնակցություն» խմբակցությունները սատարում են գործող նախագահ Բակո Սահակյանի թեկնածությունը։ Այսինքն՝ սպասվում է, որ Բակո Սահակյանը կստանա խորհրդարանի ճնշող մեծամասնության աջակցությունը, 33 պատագամավորներից 28-ը պատրաստ են քվեարկել նրա թեկնածության օգտին։ Անցումային նախագահի պաշտոնում ընտրվելու համար բավարար է 21 ձայնը։