06 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

«Մեզ սադրում են, որ հեռացնեն դատական նիստերի դահլիճից»

Այսօր «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունն այսօր կազմակերպել էր «Համակարգային անպատժելիությունը՝ որպես մարտահրավեր քրեական արդարադատությանը» խորագրով հանրային քննարկման ընթացքում  փաստաբան Ինեսսա Պետրոսյանը պատմեց՝ բոլորը գիտեն՝ վերջին շրջանում դատարաններում  փաստաբանների նկատմամբ իրականացնում են  ուժեղացված խուզարկություն. սա արվում է հատկապես  Նոր Նորքի զինված խմբի, «Սասնա ծռերի» Սեֆիլյանի և մյուսների դատական նիստերի ընթացքում:

Հիշեցնենք՝ Ինեսսա Պետրոսյանը «Սասնա ծռեր» խմբի անդամներից Մխիթար Ավետիսյանի իրավապաշտպանն է:

«Տպավորություն էր, որ որոշել են օպերացիա կիրառել մեր՝ փաստաբաններիս նկատմամբ:
Այդ ամենի նկատմամբ ոչ մի գնահատական, որեւէ վերաբերմունք ցույց չի տվել գործով նախագահող դատավորը: Հանկարծ ասում են՝ դատարանը սանկցիա է կիրառում դահլիճից դուրս նստած անձանց նկատմամբ:
Մեզ սադրում են,  որ հեռացնեն դատական նիստերի դահլիճից: Սա նախապես մշակված սցենար է, մենք բոլոր պաշտպաններով, փաստաբաններով պետք է ոտքի կանգնենք, որ թույլ չտանք՝ այն սցենարը, որը գրված է, հանկարծ իրականություն դառնա», – նշեց փաստաբանը:  

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ