27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Թե՛ լավ, թե՛ վատ լուրեր. թուրք լրագրողը՝ Երևանում

Ստամբուլից Երևան ժամանած թուրք ընդդիմադիր գրող, հրապարակախոս, լրագրող Զեյնել Աբիդին Քըզըլյափրաքն ուրախ և հպարտ է գտնվելու Հայաստանում: Նա Թուրքիայից թե՛ լավ, թե՛ վատ լուրեր է բերել իր հետ: Այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպմանը նա նշեց, որ վատն այն է, որ Թուրքիան վերջին 1 տարում բռնապետական կարգերով է ղեկավարվում, և արտակարգ իրավիճակ է երկրով մեկ: Առ այսօր 71 հազար դեռևս բանտերում է գտնվում, 41 հազար մարդ ձերբակալվեց, հարցաքննվեց այս ընթացքում, 2800 կազմակերպություն արգելվեց, փակվեց ընդմիշտ նախորդ տարի Թուրքիայում տեղի ունեցած աղմկահարույց դեպքերից հետո: 157 լրատվամիջոց արգելափակվել է, իսկ 121 լրագրող էլ բանտում է գտնվում, 13 քուրդ պատգամավոր բանտում է, 60 քուրդ քաղաքապետ ևս բանտում է: Նրանցից բացի մի շարք քաղաքապետրի Անկարան փոխել է իր իսկ ուղղակի ցանկությամբ: «Տարօրինակ է, բայց փաստ, որ այս մեկ տարվա ընթացքում զոհերը ահնդիսացող Ֆեթուլլահ Գյուլլենի հետևոդ կամ համակիրների շրջանակից էին, բայց բացի նրանցից բավական ընդդիմադիր մարդկանց էլ սկսեցին մեկուսացնել»,-պատմեց Զեյնել Աբիդին Քըզըլյափրաքը:

Լավ լուրն էլ, որ իր հետ բերել է թուրք գրողը, այն է, որ համեմատելով անցյալի հետ՝ Թուրքիան ավելի վատ տեղում չի գտնվում ներկայումս:

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Սարգիս Հացպանյանն էլ հիշեցրեց, որ ներկայումս ևս բողոքի ակցիաներ են ընթանում մեր հարևան երկրում: Պատճառն այն է, որ 2014 թվականի հունվարին բացահայտվեց մի մեքենա, որը զենք էր տեղափոխում Քեսաբի բռնազավթման համար: «Քեսաբի շուրջ կան թուրքմենական գյուղեր, և հենց այդ թուրքմեններին էր այդ զինամթերքն ուղղում Էրդողանը: Փորձեցին կոծկել, սակայն չի ստացվել, արդյունքում 24 տարվա բանտարկման է ենթարկվել անմեղ մի անձ, որի «Ժողովրդական» կուսակցությունը չհանդուրժեց նման վերաբերմունքը, քայլերթ կազմակերպեց ու Էրդողանին հաթաթա տվեց՝ ասելով, թե եթե կարող ես, այսքան մարդ էլ դու հավաքի»: Բողոքն, ըստ Հացպանյանի, նաև դատարանների ոչ անկախության դեմ է:

Հարցին, թե որն է պատճառը, որ իր նկատմամբ էլ հալածանք չկա, թուրք լրագրողը պատասխանեց. «Մի ոտքս Եվրոպա է անընդհատ, որտեղ լրագրողական աշխատանք եմ կատարում, երևի թե դա է պատճառը, որ չէին ցանկանա Եվրոպայի հետ կապ ունեցող մարդուն բանտարկել: Բայց միշտ մոտս վախ կա, որ մի ժամ հետո ինձ էլ կհարցաքննեն, կբանտարկեն, վախը մեջս եմ ապրում: Բայց հավատացեք, որ Թուրքիայում կա անկախ սերունդ, որ պայքար է մղում ազատության համար, գաղափարների համար, ես նրանց հավատում եմ ու նրանց շարքերում եմ»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ