14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Եկել եմ սովորելու․ իսրայելցի քաղաքագետը՝ Արցախ այցից

Իսրայելցի հայտնի քաղաքագետ, հասարակական գործիչ Ավիգդոր Էսկինին օրերս Արցախում էր։ Խոսելով իր այցի մասին՝ այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպմանը նա նշեց, որ իր համար տարօրինակ էր պարզել, որ Արցախ կատարած այցից հետո Ադրբեջանի սեւ ցուցակում է հայտնվել։

«Ես չեմ հասկանում, թե ինչու չպետք է այցելեմ Արցախ։ Մարդ բարի կամքով այցելում է Արցախ, խոսում է այնտեղի մշակութային, կրթության բարձր մակարդակի ու լավ ընդունելության մասին, Ադրբեջանում «Պերսոնա նոն գրատա» է ճանաչվում։ Ինչու»,- ասաց նա։ Բանախոսը նշեց, որ տպավորված է Արցախով, այնտեղ իրեն շատ ջերմ են ընդունել։

«Մարդիկ այնտեղ շատ համախմբված են,  հանգիստ, ժպիտը դեմքներին, վաղվա օրվա հավատով»,- ասաց նա՝ իր ընկերներին էլ կոչ անելով Արցախ այցելել։

Բանախոսն ասաց նաեւ, որ եկել է սովորելու, ոչ թե սովորեցնելու։

«Բոլորն ինձ հարցնում են, իսկ ի՞նչ եմ մտածում այն մասին, թե ինչ պետք է անել Արցախում։ Ինչու՞ պետք է ես ինչ որ բան մտածեմ ընդամենը երկու օր անց։ Լուրջ որոշումներ առաջարկելու համար պետք է այնտեղ որոշ ժամանակ ապրել, սովորել, զգալ, հասկանալ։ Ես եկել եմ սովորելու, այլ ոչ թե սովորեցնելու ինչ-որ մեկին»,- ասաց նա։

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ