27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Ես ավելի լավ ընկեր եմ Արամ Սարգսյանին, քան դու, Նիկո´լ»

«Ես ունեմ շատ մեղքեր, շատ եմ ուտում, շատ եմ խմում, շատ եմ ժպտում և սիրում»,-այսօր լրագրողների հետ հանդիպումն այսպես սկսեց «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա նշեց, որ մարդիկ մոտենում են իրեն, հարցնում, թե ինչու թողեց ԱՄՆ-ն, որտեղ կարող էր շռայլ կյանք ունենալ ու վերադարձավ Հայաստան: Հովհաննիսյանը հայտնեց` այսօր իր ու կնոջ` տիկին Արմենուհու ամուսնության օրն է:

Ապա գալով քաղաքական անցուդարձին` Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադարձավ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանին, նրան որակեց որպես իր ընկեր, ապա նշեց. «Ես նախընտրում եմ աղոթել եկեղեցում, ճամբարում, իմ տանը, Ծիծեռնակաբերդում, քան 10 զոհ տալ, հետո տուն գնալ: Մաչտի 1-ի զոհերի ընտանիքներից մեկը, և սրա համար ես ամոթ եմ զգում, ստացավ «Օրրանի» սերը, մինչև արտագաղթեց Հայաստանից: Մինչ օրս ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ Սերժ Սարգսյանը, ոչ Լևոն Տեր-Պետրոսյանը չեն հարցաքննվել այդ հարցով, ոչ էլ ես, որ իմ մեղքով գտնվում էի Պետերբուրգում»:

Ըստ նրա` ինքն մի առիթով հանդիպել է Նիկոլ Փաշինյանին ու ասել. «Ես ավելի լավ ընկեր եմ Արամ Սարգսյանին, քան դու, Նիկո´լ»: «Եթե պիտի կանգնենք ապագայի առաջ, այսպես չպիտի կանգնենք, բայց թող ոչ ոք ոչ մեկին դատավոր չլինի: Այո, ես էլի կաղոթեմ, դու էլ կաղոթես, Արա´մ: Ես չեմ ասի, թե հոկտեմբերի 27-ից հետո Արամն ինչ արեց, չեմ ասի, թե ապրիլի 9-ից հետո իմ շուրջը նայեցի, և չկար Արամ Սարգսյանը, կային Արմենուհին, Կարինը, Արմեն Մարտիրոսյանը, մեր աղջիկները»,-նշեց նա:

«Ապրիլի 9-ից հետո եկան մեր տուն և առաջարկեցին  գումար, չեմ ասի, թե ով, բայց մենք մերժեցինք»,- պատմեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Ապա նա նշեց, որ իրեն շատ են քննադատում, որ ապրիլի 9-ին գնաց աղոթելու: «Իսկ ո՞ւր էին Արամ Սարգսյանը, Գագիկ Ծառուկյանը, ՀԱԿ-ը»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ