Քաղաքականությունից ոչ ոք երբեք չի հոգնում. Գ. Սահակյան (տեսանյութ)
«Որևէ խորհրդարան երբևէ վատ չի աշխատել, և նորանկախ Հայաստանի բոլոր խորհրդարաններն էլ լավ աշխատել են: Կարծում եմ, որ այս խորհրդարանը նույնպես լավ կաշխատի»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի արդեն նախկին նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ պատգամավոր Գալուստ Սահակյանը: Հարցին, թե հեշտ է կրկին լինել շարքային պատգամավոր, նա արձագանքեց, թե ըստ իրեն՝ բարձր պաշտոններն ունենալն ամենամեծ կերպարանքը չէ. «Մարդը պիտի կարողանա իր գործը մինչև վերջ տանել, իսկ ես արդեն 88 թվականից քաղաքականության մեջ եմ»,-ընգդծեց Գալուստ Սահակյանը: Վերջինս հիշեցրեց՝ ինքը 18 տարի խորհրդարանում է. «Այն եզակի մարդկանցից եմ, որ 18 տարի այս խորհրդարանում եմ եղել, և այդ տարիների ընթացքւոմ որևէ նախագիծ չի եղել, որ ես իմ տեսակետը չասեմ: Սովորաբար այսօր մարդիկ կան, որ ասում են՝ այսքան շատ օրինագիծ ենք ներկայացրել:
Գիտեք՝ ես այս տարիների ընթացքում ինչքան օրինագիծ է եղել, ես իմ մոտեցումները ույց եմ տվել: Այնպես որ այս խորհրդարանում էլ է այդպես լինելու: Ցանկացած օրենք, մանավանդ եթե մեծ նպատականեր ունի կայացնելու, ես նորից իմ տեսակետը պիտի հաղորդեմ: Բայց դա պիտի լինի, որ ոչ թե ձեռք բարձրացնեմ ու ասեմ՝ սա փոխել, այլ մինչև խորհրդարան մտնելը պիտի փոփոխություններ լինեն»:
Henaran.am-ի հարցին, թե արդյոք իր որդին որոշեց մնալ գործադիր մարմնում՝ չվերցնելով մանդատը, նա պատասխանեց. «Ինքը միշտ սիրում էր գործադիրում աշխատել»:
Հարցին, թե ԱԺ նորընտիր նախագահին ինչպիսի փոխարինող է իրեն համարում, Գ. Սահակյանը պատասխանեց. «Շատ նորմալ: Նաև պիտի կարողանաք օրենքը տիրապետել, ու մեր նոր օրենքով ԱԺ նախագահի համար փոփոխություններ կան կանոնակարգում: Հիմա խորհրդարանի նախագահին անընդհատ հարցնում են՝ սա՞ էլ պիտի անես, դա՞ էլ պիտի անես, ԱԺ նախագահը ընդամենը կազմակերպում է խորհրդարանի աշխատանքը»:
Հարցին, թե 18 տարի խորհրդարանում լինելով՝ չ՞ի հոգնել քաղաքականությունից, ՀՀԿ-ականն արձագանքեց. «Քաղաքականությունից ոչ ոք երբեք չի հոգնում: Դա այն մասնագիտությունը չէ, որ ինչ-որ ժամանակի ընթացքում ձեռք ես բերում բուհ-երում սովորելով, այլ դա կենսափորձ է, որով դու ոչ թե խնդիրը լուծում ես օգնելու առումով, այլ կենսափորձդ տանում է նրան, որ ժողովուրդը լավ ապրի, անընդհատ տանում ես դրան»:
Դիտարկմանը, թե ինչու ինքը չշարունակեց ԱԺ նախագահի պաշտոնում աշխատանքը՝ հաշվի առնելով, որ իր փոխարեն էլ երիտասարդ գործիչ չի ընտրվել, Գ. Սահակյանը պատասխանեց. «Խորհրդարանում և աշխարհի կառավարման պրոցեսներում աշխարհը միշտ ղեկավարում են տարիքով մեծերը, ովքեր երիտասարդ են փորձ են ձեռք բերում, որ շարունակեն ղեկավարումը:
ԱԺ պատգամավորը պետք է կենսափորձ ունենա: Իհարկե, կարող են երիտասարդներ էլ լինեն, որ ժամանակի ընթացքում կենսափորձ հավաքեն: Կարծում եմ, մի 2-3 ամիս հետո արդեն կտեսնեք խորհրդարանում, թե քանի քաղաքական գործիչ կա: Այսպես որ նայում եմ 15-16 արդեն ջոկել եմ, որ քաղաքական գործիչ են, որ եկել են, փորձ են ձեռք բերել և կկարողանան այստեղ աշխատել»: