Աստված թող հեռու պահի մեզնից այդ գերդաստանի մեծից մինչև փոքրն ու նորածինը
«Հպարտությունը» հայրն է սատանայի:
«Նախանձը» մայրն է նրա, և ունեն հինգ զավակ:
Ավագ որդին «բարկությունն է, որը ամունացած է հանդգնության հետ և ունեն ուստրեր և դուստրեր` որոնց անվանել են տարաձայնություն, հայհոյանք, վիրավորանք, ծեծ և սպանություն անուններով:
Միջնեկ որդին «ծուլությունն» է, որը ամուսնացած է ձրիակերության հետ և դարձյալ ունեն զավակներ` անվամբ պատճառաբանություն, հուսահատություն և
տրտունջ անուններով:
Մյուս որդին «ագահությունն» է, որը ամուսնացած է խորամանկության հետ և ունեն բազմազավակ ընտանիք: Երեխաների անուններն են`անզգամություն, հանդգնություն, շռայլություն, զեխություն, անժուժկալություն,և ցուցամոլություն:
Մի որդի էլ ունեն «որկրամոլություն» անունով, որը չի ամուսնացել անհագ լինելու պատճառով, որպեսզի իր բաժինը ուրիշը չուտի, չի կշտանում, չի բավարարվում և արտադրում է տարատեսակ հիվանդությունները:
Փոքր որդին, որ «բղջախոհությունն» է, բազմակնությունն է իր տարերքը, ունի իր հարազատների բոլոր կործանիչ գծերից, սակայն իրեն հատուկ է ամբարտավանությունը, շնությունը, զազրախոսությունը և անասնական զազրելի աղտեղությունը:
Այս գերդաստանը ունի նաև մտերիմ բարեկամներ` «անտարբերությունն» ու «անամոթությունը», որոնց հետ են անցկացնում իրենք կյանքն ու յուրաքանչյուր օրը: Նրանք ապրում են ամեն տեղ:
Թող Աստծու բարկությանը հանդիպի այս գերդաստանը և ստանա արժանի պատիժ Աստծուն չհնազանդվելու համար: Աստված թող հեռու պահի մեզնից այդ գերդաստանի մեծից մինչև փոքրն ու նորածինը:
Ծովիկ Դավթյանի հանրագրից: