04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցը

Այսօր լրանում է 1915թ. Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցը: Ամեն տարի ապրիլի 24-ին ողջ աշխարհի հայությունը ոգեկոչում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։

Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Թուրքիայի իշխանությունները հայերին մեղադրել էին Ռուսաստանի նկատմամբ համակրանքի մեջ ու դա օգտագործել որպես պատրվակ՝ ամբողջ հայ բնակչությանը երկրի ներքին թշնամի հայտարարելու համար։ 1915-1923 թթ․ իրադարձությունները բազմաթիվ պատմաբանների կողմից գնահատվում են որպես պետության կողմից աջակցված զանգվածային կոտորած՝ ցեղասպանություն։ Թե Հայաստանը, թե ամբողջ առաջադեմ մարդկությունը տեղի ունեցածը համարում է ցեղասպանություն։ 

1915-ի ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում ձերբակալվել և աքսորի ճամփին սրի են մատնվել 600 հայազգի մտավորականներ, որոնց թվում՝ Դանիել Վարուժանը, Գրիգոր Զոհրապը, Ռուբեն Զարդարյանը, Սիամանթոն, Ռուբեն Սևակը և այլք:

1024px-April24Victims

Վիճակագրական տվյալների համաձայն` Հայաստանում կոտորվել 66 քաղաքների և մոտ 2500 գյուղերի հայ բնակչությունը՝ մոտ 1.5 մլն մարդ։ Թալանվել և ավերվել է 2350 եկեղեցի ու վանք։ Ոչնչացվել է 1500 դպրոց ու վարժարան․․․

Ամեն տարի ապրիլի 24-ին աշխարհի տարբեր ծայրերում ակցիաներ են անցկացվում։ Հիմնական միջոցառումը տեղի է ունենում Երևանում՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ, որը խորհրդանշում է թե զոհվածների կորստի վիշտը, թե ազգի վերածնունդը։ 

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչվել է բազմաթիվ պետությունների կողմից։ Առաջինը 1965-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչել է Ուրուգվայը, իսկ հետո՝ Ռուսաստանը ,Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, նաև ԱՄՆ 45 նահանգները։ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրոպական խորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ