05 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

ԲՀԿ-ն` “No comment “

՛՛ ՛՛Բարգավաճ Հայաստանը՛՛ որևէ մեկնաբանությամբ հանդես չի գա հիմա: Կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ մեր արտաքին գերատեսչության պատասխանատուները  խորհրդարանին, քաղաքական ուժերին ներկայացնեն տեղեկատվություն տեղի ունեցած, տեղի ունեցող և տեղի ունենալիք հնարավոր գործընթացների վերաբերյալ:

Երբ մենք ունենանք համապարփակ տեղեկատվություն, այդ ժամանակ ՛՛Բարգավաճ Հայաստանն՛՛ իր դիրքորոշումը կհնչեցնի՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ խոսելով նախագահ Սերժ Սարգսյանի՝ Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ հայտարարության մասին:

Մինչ այդ, Նաիրա Զոհրաբյանը ընդգծում է, որ նման կարևորագույն որոշումներ կայացնելուց առաջ գոնե քաղաքական ուժերի, խորհրդարանի հետ կոնսուլտացիներ պիտի անցկացված լինեին: ՛՛Ինչևէ, ես ակնկալում եմ, որ օպերատիվ կերպով առաջիկա օրերին մեր ԱԳՆ-ի պաշտոնյաները, որոնք վարել են Ասոցացման պայմանագրի բանակցությունները, որոնք տեղյակ են Եվրասիական միության փաթեթին, կտան համապատասխան տեղեկատվություն, և միայն դրանից հետո մենք համապատասխան մեկնաբանությամբ հանդես կգանք՛՛:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ