25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

819,6 հազ.դրամ գումարի վնաս է հասցվել

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 20.02-24.02.2017թթ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 350.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 7 որոշում և հաշվարկվել 819.6հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

 

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

     Կազմվել է վարչական տուգանքի 6 որոշում՝ 300,0հզ.դրամի և հաշվարկվել է 819,6հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառած վնաս, որից ՝        

Տավուշի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման 3 դեպքի համար կայացվել է 150.0հզ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում և  հաշվարկվել է 207.35.հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

     Լոռու տարածքային բաժնի կողմից  ապօրինի ծառահատման 2 դեպքի համար կայացվել է 100.0հզ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 264.75.0հզ.դր.ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

    Սյունիքի տարածքային բաժինն ապօրինի ծառահատման դեպքի համար իրականացրել է վարույթ  և հաշվարկել   31.0հզ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

     Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման 1 դեպքի համար կայացվել է 50.0հզ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել  316.5հզ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

   Բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում՝ 50.0հազ.դրամի.  ( Շիրակի տարածքային բաժնի կողմից):   

Ջրերի պահպանության ոլորտ

 

Նախկինում <<Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ>> ՓԲԸ-ի Արծվանիկի պոչամբարից դուրս եկող 4-րդ թունելախորշից կախյալ մասնիկների գերազանցմամբ արտահոսքերի հիմքով կայացված վարչական  տուգանքի 200.0հզ դրամը վերականգնվել է ՀՀ պետական բյուջե:

    

 

          Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած նախորդ պատժամիջոցներից  հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 0.77 մլն.դրամ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ