08 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Ադրբեջանցիները հրաժարվել են մրցել Հայաստանի հավաքականի հետ

Իրանում անցկացված սիրողական ֆուտզալի աշխարհի առաջնությունում Ադրբեջանի հավաքականը հրաժարվել է 5-6-րդ տեղերի համար  մրցել  Հայաստանի թիմի հետ:

Այս մասին  տեղեկացրել է  թիմի մարզիչ Արթուր Նահապետյանը:

«Մենք ի սկզբանե ղեկավարությանը տեղեկացրել էինք, որ խաղին պատրաստ ենք եւ ամբողջովին տրամադրված սպասել ենք մինչեւ այն պահը, երբ մեզ հայտնեցին, որ ադրբեջանական կողմը ինչ-ինչ պատճառներով հրաժարվել է մասնակցել խաղին»,- Արթուր Նահապետյանի խոսքը մեջբերում է «Ֆուտզալ բիզնես լիգայի» կայքը:

Հիշեցնենք՝ սիրողական ֆուտզալի աշխարհի առաջնությունում հայ ֆուտզալիսները ոչ ոքի էին խաղացել Իրանի հավաքականի հետ (4:4), 10:2 հաշվով հաղթել թուրքերին, 1:4 հաշվով պարտվել հունգարացիներին ու 3:2 հաշվով կամային հաղթանակ տարել Ճապոնիայի թիմի նկատմամբ

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ