14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Այդ վայրագությունները և որոշումը չէր կարող լինել գիշերվա մեջ. Լ Ալավերդյան

«Որևէ միջազգային կազմակերպություն չի դատապարտել ու սանկցիա չի իրականացնել Ադրբեջանի դեմ՝ Սումգայիթում տեղի ունեցած գործողությունների համար»,- Սումգայիթի եռօրյա ջարդերի 29-րդ տարելիցի վերաբերյալ ասուլիսի ժամանակ ասաց «Ընդդեմ կամայական բռնությունների» ՀԿ-ի նախագահ Լարիսա Ալավերդյանը:
Ըստ նրա՝ խնդիրը մինչև վերջ ուսումնասիրված չէ, հայկական կողմը լիարժեք չի աշխատել: «Մինչև հիմա Գորբաչովին  մեղադրանք չի առաջադրվել Սումգայիթի ամենասովորական ցեղասպանության գործով, ինչպես Լիտվայում էր և դա մեր թերացումներից մեկն է»:
Նա հիշեցրեց, որ այդ վայրագությունները և որոշումը չէր կարող լինել գիշերվա մեջ, ինչը վկայում է այն մասին, որ դա Ադրբեջանի կողմից իրավահաջորդից որդեգրած քաղաքականությունն էր:
Լարիսա Ալավերդյանը հիշեցրեց, որ ԼՂ ինքնավար մարզի որոշումը շաբաթ ուշ երեկոյան էր, մյուս օրը կիրակի էր: «Մինչդեռ թերթեր հրապարակվեցին, որտեղ կար պոլիտբյուրոյի որոշումը, որը որոշումը կոչեց սադրանք հայկական ազգայնական տարրերի կողմից: Դժվար էր ասել, որ դրանք նախապես պատրաստված և Կրեմլի հետ համաձայնեցված քայլեր էին»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ