25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Երբ որ իշխանությունը գնում է «զիջման», դա ուղղակի չի արվում»

«Ազատ դեմոկրատների» ցուցակով խորհրդարանական ընտրություններին մասնակցող անկուսակցական Անահիտ Բախշյանը կարծում է, որ ընտրական օրենսգիրքը  շատ է փոխվել, ընտրության կարգն է փոխվել: «Կարծես թե վստահություն ունենք՝ ցուցակներ չկեղծելու հետ կապված»,-այսօր լրագրողների հետ հանիպմանն ասաց նա: «Ելք» դաշինքի անդամ Ալեն Սիմոնյանը, սակայն, նման վստահություն չունի: Ըստ նրա՝ իշխանությունները փորձելու են կեղծել ընտրությունները, տարբերակներ կան դրա համար: Օրինակ, նրա խոսքով, կարող են  շրջող խմբեր լինել, որտեղ մի տեղից կգրանցեն, հետո կանցնեն մյուսին:

«Գործողություններ ընտրատարածքում քիչ են լինելու, այն ընտրատարածքներում, որտեղ վերահսկողությունը քիչ է լինելու, այտեղ կարող է փորձեն, բայց վստահ եղեք, որ եթե քաղաքական ուժերը ներկայացուցիչներ ունենան, իսկ մենք ունենալու ենք բոլոր ընտրատեղամասերում, այդ գործողությունները մինիմալի են բերված լինելու»,-հայտարարեց Ա. Սիմոնյանը:

«Երբ որ իշխանությունը գնում է  «զիջման», դա ուղղակի չի արվում, որևէ երկրում սկուտեղի վրա իշխանությունը չի մատուցվում, առավել ևս մեր իշխանությունը, որ մարկանց վրա կրակեց»,-հավելեց նա:

Նույնիսկ, Սիմոնյանի խոսքով, ընտրատարածքներ են լինելու, որտեղ վստահված անձ են գողանալու:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ