27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Ամեն ինչի հիմքում փողն է ընկած՝ շահը»

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքում գրառել է.

«Արծաթ սիրողը արծաթից չի կշտանալ, և ոչ էլ հարստությիւն սիրողը՝ եկամուտից. սա էլ է ունայն:
Բարիքները շատանալիս՝ շատանում են նրա ուտողները…» (Աստվածաշունչ, Հին Կտակարան, Ժողովող, ԳԼ.Ե):
Այո՛, ճիշտ է, հարստության, փողի, եկամուտների, շահի աճի հետ համընթաց աճում են ծախսերը՝ բիզնեսի, շքեղության, պերճանքի, նույնիսկ զեխության…
Նրանց էլ չի հերիքում փողը, նրանք էլ են փողի կարիք զգում՝ պահանջներն են շատանում և սկսում է կուտակման մարմաջը:
Սակայն, նաև հիշել է պետք. «Սա էլ է մի վատ ցավ, որ բոլորովին ինչպես որ եկաւ այնպես էլ գնալու է, եւ նորան ի՞նչ օգուտ կայ, որ աշխատեց քամիի համար», (Աստվածաշունչ, Հին Կտակարան, Ժողովող, ԳԼ.Ե):
Այո՛, մերկ եկար, մերկ էլ գնալու ես և ոչինչ չես տանելու հետդ…
Բայց նաև մարդկության գրեթե ողջ պատմության ընթացքում ամեն ինչի հիմքում փողն է ընկած՝ շահը: Փողից է կախված և այն, ինչ անում ենք, և այն հանգամանքը, թե ինչ ենք մեզանից ներկայացնում, ինչ ենք ուզում, ինչ ենք ուզում դառնալ, փողից է կախված մեր աշխատանքը, մեր լավագույն ձգտումները: Փողն է ընկած նույնիսկ մեր հարազատների հարաբերություններում:
Դաժան է, սակայն դա է իրականությունը…»

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ