Երկու օր անց նա ինքնաթիռի վթարից մահացավ … 29 տարեկան էր
«Աստվածաշունչ ունե՞ս»,- հարցրեցին մի երիտասարդի: Վերջինս գրպանից թղթադրամների մի կապոց հանեց` ասելով. «Այս է իմ հույսի հիմքը»:
-Քո դրամը չի կարող քեզ փրկել, միայն Հիսուս կարող է հավիտենական փրկություն տալ և`ձրի: Իսկ եթե մերժես, մեղքերովդ մեռնելու ես և արժանանալու ես հավիտենական դատապարտության:
-Ես մահից չեմ վախենում: Երկու անգամ արդեն նայել եմ մահվան աչքերի մեջ` ինքնաթիռի աղետ և մեքենայի վթար:
-Այդ երկու դեպքում էլ Աստծու շնորհքն է քեզ խնայել, որ ապաշխարես: Շնորհակալությամբ ընդունի՛ր այդ շնորհը և ե՛տ դարձիր չար ճանապարհից, քանի դեռ ուշ չէ: Երիտասարդն մտածմունքի մեջ ընկավ ու մի պահ լռեց: Ապա ասաց.
-Գրեթե համոզեցի՛ր: Եվ հեռացավ:
Երկու օր անց նա վթարից մահացավ: Քսանինը տարեկան էր, արդեն նշանակված էր ամուսնության օրը ու հանկարծ …
Արդյոք լսե՞ց Աստծու տված վերջին ազդարարությունը: Չգիտենք: Այն այսօր քեզ համար էլ է հնչում, և դու կարդում ես այս տողերը: Չե՞ս ուզում ընդունել Աստծու պատգամը: Նա ուզում է քեզ խաղաղություն տալ, փրկել, ուրախացնել, քանզի սիրում է քեզ: