13 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Այսօր Համազասպ Բաբաջանյանի ծննդյան օրն է

Համազասպ Խաչատուրի Բաբաջանյանը ծնվել է 1906 թվականին՝ Խաչիսար (Չարդախլու) գյուղում։ Սովորել է ծննդավայրի դպրոցում, 1925-ին ընդունվել է Երևանի Մյասնիկյանի անվան ռազմական դպրոց։ 1938-ին նշանակվել է գնդի հրամանատարի տեղակալ (Լենինգրադ), մասնակցել է ֆիննական պատերազմին, ծառայել Կովկասյան ռազմական օկրուգում՝ որպես գնդի հրամանատար։ 1941-42 թթ. մասնակցել է Վիտեբսկ, Սմոլենսկ, Ելնյա քաղաքների, Հարավային ռազմաճակատի գործողություններին։ Եղել է մեքենայացված կորպուսի բրիգադի հրամանատար։ Դնեստրի գետանցման ժամանակ, հրամանատարական հմուտ գործողությունների համար (1944), արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման։ Պատերազմից հետո ավարտել է ռազմական ակադեմիան (1948)։ Եղել է Օդեսայի ռազմական օկրուգի զորքերի հրամանատար, զրահատանկային զորքերի ակադեմիայի պետ, ԽՍՀՄ տանկային զորքերի պետ։ 1975 թ. նրան շնորհվել է զրահատանկային զորքերի գլխավոր մարշալի կոչում։ Վախճանվել է 1977 թվականին, Մոսկվայում։

Նրա պատվին անվանվել է փողոց մայրաքաղաք Երևանի Ավան վարչական շրջանում: 2016-ի Մայիսի 23-ին, տեղադրվել է Մարշալ Բաբաջանյանի արձանը համանուն փողոցի կից գտնվող այգու տարածքում։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ