«Վիգեն Սարգսյանն իրոք ուզում է պատգամավո՞ր աշխատել»
Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը մտավախություն ունի, որ Վիգեն Սարգսյանի՝ ՀՀԿ ցուցակը գլխավորելու փաստը կարող է հանգեցնել նրան, որ բանակի ու զինվորականության ձայները ՀՀԿ -ն իր կողմը տանի:
«Դեռ քարոզարշավը չի սկսել. գոնե այս պահին ահազանգեր չկան: Բայց հետո կերևա՝ ինչ կլինի: Կապրենք կտեսնենք: Բայց մի բան հետաքրքիր է. Վիգեն Սարգսյանն իրոք ուզում է պատգամավո՞ր աշխատել, եթե ոչ, ինչո՞ւ է այդ ցուցակում ներգրավվել: Նա մարդկանց հետ պիտի ազնիվ լինի: Ես հասկանում եմ՝ ՀՀԿ-ն փորձում է նոր դեմքով հանդես գալ, բայց էլի առաջնորդվում է սովետական մտածելակերպով. ցուցակում ներգրավում է մարզիկների, հայտնի մարդկանց՝ ոչ քաղաքական դեմքերի», – նշեց Ռուբեն Մեհրաբյանը: