25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ով քանի անձից կազմված ցուցակ է ներկայացրել

Երեկ քաղաքական այն ուժերը, որ պիտի մասնակցեն ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններին, ԿԸՀ ներկայացրին իրենց փաստաթղթերը:

Եվ այսպես, ընտրություններին մասնակցում է 9 քաղաքական ուժ: Դրանք են Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Ծառուկյան» դաշինքը, Հայ հեղափոխական դաշնակցությունը, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, Ազատ դեմոկրատներ կուսակցությունը, «Ելք» դաշինքը, Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը, Կոնգրես-ՀԺԿ դաշինքը և Հայկական վերածնունդ կուսակցությունը: Պարզվում է՝ ՀՀ-ում  1539 քաղաքացի  ցանկանում է դառնալ պատգամավոր:

148 անձից է բաղկացած Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի ցուցակը, «Ծառուկյան» դաշինքը 187 հոգուց, Կոնգրես-ՀԺԿ-ն140 անձից, «Հայկական վերածնունդը»` 300 հոգուց: «Ազատ դեմոկրատների» ցուցակում ընդգրկված է 101 հոգի: ՀՀԿ-ն ցուցակում ունի 197 հոգի, իսկ «Ելքը»`121:

Ապրիլի 2-ին կայանալիք  խորհրդարանական ընտրություններին տարածքային ցուցակով մասնակցելու ամենաշատ թեկնածուներն  առաջադրվել  են  Կոտայքի մարզում:  Այս մարզում տարածքային ցուցակով առաջադրվել է 110 քաղաքացի: Ամենաքիչ թեկնածուներն առաջադրվել են  Արարատի եւ Տավուշի մարզերում` յուրաքանչյուրում 60 թեկնածու:

Հիշեցնենք նաև, որ քարոզարշավը մեկնարկում է մարտի 5-ին: Այսուհետ ընտրություններն անցկացվելու են Ընտրական նոր օրենսգրքով: Ըստ այդմ` կուսակցություններն ունենում են համամասնական և տարածքային (ռեյտինգային) ցուցակներ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ