21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Այսօր Վահագնի թաղամասում ես բնակվում եմ վարձով. Սեյրան Օհանյան

«Վահագնի թաղամասում  Վահագն Հովնանյանը, տարիներ առաջ՝ կարծեմ 2008-ին,  ինձ նվիրել է մեկ հողակտոր, որն այլեւս իմը չէ», – այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց  պաշտպանության նախկին նախարար, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը գլխավորող Սեյրան Օհանյանը:

Լրագրողները Օհանյանին հարցրին՝ ի՞նչ դրամական  միջոցներով է ձեռք բերել առանձնատունը Վահագնի թաղամասում, որտեղ ապրում է հիմա: Օհանյանի պատասխանը, սակայն,   զարմացրեց բոլորին:

«Այն տեղեկությունները, որ կան լրատվական դաշտում, իրականությանը չեն համապատասխանում: Միայն մեկ ճիշտ բան կա, որ Վահագնի թաղամասում, Վահագն Հովնանյանը, տարիներ առաջ, կարծեմ, 2008-ին ինձ նվիրել է մեկ հողակտոր, որն այլեւս իմը չէ: Այսօր Վահագնի թաղամասում ես բնակվում եմ վարձով»:

Վահագն Հովնանյանի կողմից Սեյրան Օհանյանին հողակտոր նվիրելու փաստը հաստատեց նաեւ դաշինքի անդամ, «Համախմբում» կուսակցության ղեկավար Վարդան Օսկանյանը: Նա ասաց՝ իրեն այդ  մասին ասել է հենց Վահագն Հովնանյանը, ով հիշեցնենք՝  արդեն մահացել է:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ