25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

էլեկտրոնային սարքավորումները կկանխեն ընտրակեղծիքները

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում  ներկայացրեց՝  ինչ  բացթողումներ ու թերություններ են արձանագրվել Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա եւ Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքներում կայացած ՏԻՄ ընտրությունների ընթսացքում՝  ընտրողների էլեկտրոնային գրանցում իրականացնող տեխնիկական սարքավորումները փորձարկելու ժամանակ:

«Խնդիրների առաջին խումբը վերաբերում է վերահսկողությանը: Օրինակ, կրկնակի քվեարկության ժամանակ կարմիր նշան է ցույց տալիս, իսկ եթե սխալ տեղամաս է, դեղին լույս է վառվում: Անհրաժեշտություն կար, որ այդ նշանները մեծացվեն: Դիտորդների առաջարկով լույսը վառվելիս կլինի ձայնային ազդանշանով: Եթե անձնագիրը խազով է կամ մաշված, սարքը չի կարդում, առաջրակություն եղավ, որ կրկին ձայնային ազդանշան լինի»,- շեշտեց Դավիթ Հարությունյանը:

Վերջինս ընդգծեց՝ մասնագետներն աշխատում են թերությունները շտկելու ուղղությամբ:

«Հինգ ուղղությամբ ուսումնասիրությունները կատարված են եւ այժմ աշխատանքներն ընթանում են, կարծում եմ` լուրջ խնդիրներ չենք ունենա: Մարտի սկզբից 6 հազար մասնագետի թեկնածու կսկսի վերապատրաստվել», – ընդգծեց Դավիթ Հարությունյանը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ